Գլխավոր » » «Շատ մոտ լինեմ քեզի»

«Շատ մոտ լինեմ քեզի»

Հեղինակ Hayk գրվել է пятница, 3 февраля 2012 г. | 06:54

Քեզ մոտ լինեմ իմ Տեր,շատ մոտ քեզի
Թեև ճամփաս լինի դառն ցավալի
Միշտ աղոթեմ պիտի շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:

Թեև թափառական գիշերվա մեջ
Մութ տեղ քարի վրա հանգիստ առնեմ
Երազներիս մեջ Տեր շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:

Սանդուղք եմ տեսնում երկնից իջաց
Անթիվ սուրբ հրեշտակներ վրան կանգնած
Որ հետևեն ինձ  շատ  մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:

Երբ արթնանամ ես Տեր պիտի գովեմ
Ու դառն վշտիցս Տեր Բեթել շինեմ
Որ տառապանքներովս շատ մոտ լինեմ քեզի
Եվ  մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:

Երբ որ ուրախ թևով ես վեր թռչեմ 
Աստղից  ու արևից երբ որ անցնեմ
Հոգիս պիտի երգի շատ մոտ լինեմ քեզի
Եվ մոտ լինեմ իմ Տեր մոտ առավել:
ԱՆԱՆՈՒՆ
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru