Գլխավոր » , » Օգտագործեք Google-ը գումար վաստկելու համար

Օգտագործեք Google-ը գումար վաստկելու համար

Հեղինակ Hayk գրվել է четверг, 9 февраля 2012 г. | 06:03


Google-ն պատրաստվում է սկսել մի նոր հետաքրքիր նախագիծ, որը թույլ կտա համացանցից օգտվողներին հավելյալ գումարներ աշխատել: Նախագծի էությունը կայանում է նրանում, որ օգտվողները պետք է միայն համաձայնվեն Google-ի մեկ պահանջի հետ, այն է՝ թույլ տալ որոնողական համակարգի հսկային հետևել իրենց գործողություններին համացանցում:
Նախագիծը կոչվում է Screenwise: Առավել մանրամսան կարող եք տեղեկանալ այստեղ:
13 տարեկանից բարձր օգտվողները, ովքեր ունեն իրենց պրոֆիլը Google-ում, կարող են տեղադրել Chrome-ի համար նախատեսված հատուկ հավելումը և մասնակցել նախագծին: Ի դեպ այդ հավելումը նախատեսված է վիճակագրություն հավաքելու համար: Դրա դիմաց օգտվողները ստանում են  Gift Card, Amazon.com-ից  գնումներ կատարելու համար: Հետագայում մեկ տարվա ընթացքում օգտվողները 3 ամիսը մեկ կստանան 5$:
Նախագիծը դեռ չի մեկնարկել, բայց ցանկացողները կարող են այցելել այստեղ և գրանցել իրենց էլ-փոստը:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru