Գլխավոր » » Բարի գալուստ Հայկ Գրիգորյանի անձնական բլոգ

Բարի գալուստ Հայկ Գրիգորյանի անձնական բլոգ

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 12 сентября 2011 г. | 04:52

Ահա և պատրաստ է իմ անձնական բլոգը: Երևի արդեն տեղյակ եք www.armreal.ru բլոգի մասին, որտեղ տեղադրվում էին Մադրիդի Ռեալի  մասին նյութեր և դրանց հետ միասին այլ հետաքրքիր նորություններ: Վերջերս նկատեցի, որ բլոգի օգտվողների մի մասը չի հասցնում դիտել նորությունների մի մասը , քանի որ սպորտային լուրերը շատ- շատ են և խանգարում են միմյանց: Այդ իսկ պատճառով որոշեցի բացել մեկ այլ բլոգ, որտեղ կտեղադրեմ  հետաքրքիր նորություններ,ծրագրեր և այլ տեղեկատվություն: Այժմ բլոգում տեղադրվել են ArmReal.ru բլոգի առավել հետաքրքիր նյութերը:
Մի քանի խոսք բլոգի անվան մասին: Բլոգը բացելուց առաջ մտածում էի թե ինչպես կարելի է անվանել այն: Հարցրեցի շատերից և եղբայրս առաջարկեց «BlogBaster» տարբերակը: Ես էլ այն փոխեցի և վերածեցի «MrBlogger»: Որոշելուց հետո սկսեցի փնտրել ազատ դոմեյն, որպեսզի ազատվեմ Blogspot-ից: Գտա  միայն BlogMaster.net տարբերակը և միչ ես բլոգը կբացեի հանկարծ նկատեցի, որ ինչ որ մեկը արդեն գնել է այդ դոմեյնը և մնացի, այսպես ասած «կոտրած տաշտակի» առաջ: Հիմա մնում է օգտվել ոչ այնքան ճիշ, բայց համեմատաբար ավելի հարմար տարբերակից, այն է ՝MrBlogger.---: Հարգելի այցելուներ, եթե կուենանք ավելի կարճ և հիշվող անուն, ապա խնդրում եմ այն գրեք մեկանաբանություններում: 

Բացման ամսաթիվ-10/12/2011

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru