Android-ի համար նախատեսված Google Translate ծրագրում ավելացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ճանաչել և թարգմանել տեքստը նկարից: Այս ֆունկցիան կարող է հատկապես օգտակար լինել նրանց համար ովքեր հաճախակի են ճնապարհորդում:
Որպեսզի ծրագիրը թարգմանի նկարում գրված տեքստը, պետք է բացել նկարը և նշել տվյալ հատվածը: Ֆունկցիան աշխատում է Android 2.3 և ավելի բարձր տարբերակների վրա:
Այս մասին տեղեկացնում է http://www.androidcentral.com/ կայքը:
Ֆունկցիան կարող է ճանաչել հետևյալ լեզուները՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, թուրքերեն, հոլանդերեն, ռուսերեն և չեխերեն:
Սակայն նկարում գրում գրված տեքստի լեզուն ծրագիրը ավտոմատ կերպով չի ճանաչում պետք է այն նշել ինքնուրույն:
Բացի այդ նաև նոր թարմացումից հետո ծրագիրը թարգմանում է տեքստը անմիջապես նրա մուտքագրումից հետո: