Ինչպե՞ս մոռանամ աչքերդ փայլող,
Ինչպե՞ մոռանամ հոգուդ փայլող,
Կամ ինչպե՞ս ճնշեմ սրտիս անկարող,
Որ մերժված սիրուն դառնա հալածող:
Միթե՞ կարող եմ սրտիս անտեսել,
Միթե՞ կարող եմ սիրուս սպանել,
Միթե՞ կարող եմ այդպես սիրել,
Ու քո սրտի մեջ մի կայծ չվառել:
Հաճախ եմ ասում,-«նրան մոռացիր,
Ու բախտդ՝ եղբայր, դու նորեն փորձիր,
Գտիր մի համեստ սիրուն աղջկա,
Ապրիր նրա հետ մինչև վերջդ գա¦:
Ինչպե՞ մոռանամ հոգուդ փայլող,
Կամ ինչպե՞ս ճնշեմ սրտիս անկարող,
Որ մերժված սիրուն դառնա հալածող:
Միթե՞ կարող եմ սրտիս անտեսել,
Միթե՞ կարող եմ սիրուս սպանել,
Միթե՞ կարող եմ այդպես սիրել,
Ու քո սրտի մեջ մի կայծ չվառել:
Հաճախ եմ ասում,-«նրան մոռացիր,
Ու բախտդ՝ եղբայր, դու նորեն փորձիր,
Գտիր մի համեստ սիրուն աղջկա,
Ապրիր նրա հետ մինչև վերջդ գա¦:
Չէ, չեմ հասկանում ինչ եմ ուզում ես,
Միթե՞ պիտ սիրես, ու այսպես մերժվես,
Ինչու՞ ասա ինձ, ինչու՞ հենց այսպես,
Ինչու՞ պիտ սիրեմ ու մոռանամ քեզ:
Միթե՞ պիտ սիրես, ու այսպես մերժվես,
Ինչու՞ ասա ինձ, ինչու՞ հենց այսպես,
Ինչու՞ պիտ սիրեմ ու մոռանամ քեզ:
Սրտիս վերքերը թե իմանայիր
Քո սրտի խորքում գուցե՞ խղճայիր:
Ա՜խ ես հոգնել եմ հուսալ, սպասել,
Հոգնել եմ անվերջ ինքս ինձ տանջել,
Հոգնել եմ սիրել, հոգնել երազել,
Հոգնել եմ խաբկանք սիրուս փայփայել:
Քո սրտի խորքում գուցե՞ խղճայիր:
Ա՜խ ես հոգնել եմ հուսալ, սպասել,
Հոգնել եմ անվերջ ինքս ինձ տանջել,
Հոգնել եմ սիրել, հոգնել երազել,
Հոգնել եմ խաբկանք սիրուս փայփայել:
Քո սերն անհաս է, ես դա հասկացա,
Բայց դա ինձ չոգնես, քեզ չմաոռացա,
Այլ մի խենթ ու գիժ բանաստեղծ դարձա:
Բայց դա ինձ չոգնես, քեզ չմաոռացա,
Այլ մի խենթ ու գիժ բանաստեղծ դարձա:
Անիծում եմ քեզ՝ սիրես ինչպես ես,
Տառապես, տանջվես ճիշտ ու ճիշտ իմ պես,
Ու ամբողջ կյանքում մերժված դու լինես,
Եվ այդժամ կգոռաս«Ես սիրում եմ քեզ»:
Տառապես, տանջվես ճիշտ ու ճիշտ իմ պես,
Ու ամբողջ կյանքում մերժված դու լինես,
Եվ այդժամ կգոռաս«Ես սիրում եմ քեզ»: