Քեզ որ տեսա՝ հեռվից անցնելիս,
Սերն հյուրընկալեց իմ դժբախտ սրտիս,
Դու խաղաղեցրիր փոթորկվող միտքս,
Ու թաքուն սիրեց քեզ խռով հոգիս:
Ես քո հայացքն այնքան էի սիրում,
Ինչպես Աքիլլեսն իր փառքն էր տենչում,
Ինչպես Հադեսը Զևսին էր ատում.
Իսկ Տիգրան Մեծը՝ երկիրը տիրում:
Եվ խոստովանել քեզ որոշեցի,
Ու սերս պատմող նամակ գրեցի,
Հոգուս մտքերը քեզ նվիրեցի,
Սրտիս դռները քո դեմ բացեցի:
Բանաստեղծ դարձա սիրո թովչանքից,
Խելագար դարձա ես քո պատկերից,
Աներկյուղ դարձա ես ահ ու մահից,
Եվ անէացա սիրո գգվանքից:
Նամակս բացվեց քո նուրբ ձեռքերում,
Եվ ժպիտ ցոլաց քո անուշ դեմքում.
Փայլեցին աչքերդ՝ ինչպես երկնքում
Անթիվ-անհամար աստղերն են փայլում:
Սակայն այդպես էլ չկար պատասխան,
Կամ այո, կամ ոչ կամ էլ հարցական:
Եվ ահա նորից գրիչն եմ վերցնում,
Եվ քեզ ես նորից նամակ եմ գրում,
Ու սրտատրոփ՝ քեզ եմ հարցնում.
-Ինչու՞ նամակիս չես պատասխանում:
Արման Ավետիսյան