Բայց նա հեռացավ...

Հեղինակ Hayk գրվել է четверг, 1 декабря 2011 г. | 11:29

Սիրեց իմ հոգին նրան քնքշանքով,
Տառապեց հոգիս սիրո գգվանքով, 
Աչքերս կարծես մշուշից փայլեց,
Ու կյանքս երկրորդ ծնունդը տունեց:
Նա հիասքանչ էր, հայացքով ներող,
Կանգնած էր անմեղ, աչքերով փայլող,
Ու հեզ հայացքով ինձ էր նա նայում.
Տեսնես այդ ժամին ի՞նչ էր կատարովում
Նրա՝ դեռ մատղաշ ու անմեղ հոգում:
Միգուցե նա էլ ինձ էր երազում...
Բայց նա հեռացավ,
Ու հոգիս լցվեց նոր տանջանք ու ցավ:
Կարծես գամված էի ես ժեռ քարերին,
Բայց չկար կապանք իմ կոշտ ձեռքերին
Եվ ձեռքս գրեց՝ երգ սիրո մասին,
Ու հոգուս ցավը ես տվի գրչին:
Այսպես վերջացավ անսկիզբ սերս,
Այսպես ավարտվեց սիրային վեպս
Այսպես սպառվեց օրն այդ դառնացած,
Անավարտ կյանքիս էջն այդ անմոռաց:
Ա.Ավետիսյան
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru