
Կարծում եմ յուրաքանչյուր բլոգեր ով օգտվում է բլոգ պատրաստելու համար նախատեսված հարթակներից, գոնե մեկ անգամ մտածել է այդ բլոգը առանձնացված դոմեյնի վրա տեղափոխելու մասին:
Ինչպես գիտեք այժմ գոյություն ունեն բազմաթիվ կայքեր որտեղից կարող եք գնել ձեզ դուր եկած և առավել հարմարավետ դոմեյնը:
Սակայն պետք է դոմեյնը գնելուց առաջ նախ ճշտել և որոշակի տեղեկություններ ստանալ այն կայքի մասին, որտեղից ցանկանում եք գնել դոմեյնը: Ճշտելու համար կան բազմաթիվ եղանակներ, օրինակ՝ փորձում ենք այդ կայքի մասին տեղեկություն հայթայթել Google-ից կամ Yandex-ից: Եթե ամեն ինչ ճիշտ է և կայքը վստահելի է, ապա գնում ենք դոմեյնը:Նախ նշեմ, որ նախընտրել եմ խոսել առավել մատչելի և հարմարավետ կայքի մասին՝ 2Domains, որտեղից և կգնենք դոմեյնը:
Հավանաբար տեղյակ եք, որ Blogger -ը ունի սեփական ծառայությունը, որի միջոցով կարելի է գնել դոմեյն, սակայն այն ավելի թանկ արժե՝ 10$ և գործարքը կատարվում է Visa և MasterCard բանկային քարտերի միջոցով:
Այժմ ներկայացնեմ, թե ինչու որոշեցի խոսել հենց 2Domains-ի մասին: Այս կայքը ունի մի քանի առավելություն՝
- մատչելի գներ
- տեղնիկական անձնակազմի լավ աշխատանք
- հավելյալ ծառայություններ և ֆունկցիաներ
- վճարման բազմաթիվ եղանակներ
- շատ հեշտությամբ դոմեյնը թույլ է տալիս միացնել Blogger-ին, DNS դաշտում ընդամենը մի քանի փոփոխություններ անելուց հետո
- Ես ինքս օգտվում եմ այս ծառայությունից
Այժմ սկսենք դոմեյնի գնումը և միացումը
Եվ այսպես, դոմեյնի գրանցման համար այցելում ենք 2Domains կայք: Ընտրեում ենք համապատասխան դոմեյնը: Նշեմ, որ կայքում գործում է հատուկ ակցիա R U և РФ դոմեյնների համար, որոնք կարող եք գնել ընդամենը 99 ռուբլիով: Դոմեյնը ընտրելուց հետո գրանցվում ենք կայքում և սկսում ենք դոմեյնի հետ աշխատանքը:
Գրանցվելուց եղեք շատ ուշադիր և Ձեր մասին տեղեկությունները մուտքագրեք այնպես, ինչպես գրված է ձեր անձնագրում, հետագայում անախորժություններից խուսափելու համար:
Եթե արդեն ընտրել եք դոմեյնը և ցանկանում եք այն գնել, ապա նախ պետք է լիցքավորեք ձեր հաշիվը: Լիցքավորելու համար մտնում ենք “Баланс” բաժինը և սեղմում ենք “Пополнить баланс” հղման վրա:
Հաջորդ քայլում արդեն գրանցում ենք ընտրաված դոմեյնը: Տեղափոխվում ենք “Домены” բաժինը և ընտրում ենք “Зарегистрировать домен” ենթակետը:
Բացված էջում տեղադրում գրում եք դոմեյնի անունը, որը որ ցանկանում եք գնել և սեղմում եք “Продолжить” կոճակը:
Շարունակե՞նք, դե ուրեմն դիմացեք, քանի որ առջևում դեռ ավելի բարդ փորձություններ են սպասվում: Այս քայլիով մենք ավարտում ենք դոմեյն գնելը և անցնում ենք կարգավորումներ կատարելու քայլին :
Նոր դոմեյնի DNS-սերվերի կարգավորումներ
Ամենակարևոր քայլերից մեկը դոմեյնը տեղափոխելու փուլում: Այս քայլում յուրաքանչյուր կատարած սխալ կարող է բերել դոմեյնի ոչ ճիշտ աշխատանքի:
DNS (Domain Name System-դոմեյնային անունների համակարգ)- համակարգչային տեղաբաշխման համակարգ, որը ստանում և փոխանցում է դոմեյնների մասին ինֆորմացիան:
Ինչպես արդեն նշել եմ սկզբում 2Domains-ը ունի մի առավելություն, այն է DNS դաշտում մի քանի քայլից հետո այն արդեն պատրաստ է Blogspot-ին միացնելուն:
Դոմեյնը գնելուց հետո մտնում ենք “Мои домены” բաժինը: Բացվելու է դոմեյնների կառավարման պատուհանը: 2Domains-ը առաջարկելու է հատուկ դաշտից ընտրել այն հարթակը, որին և միացնելու եք դոմեյնը: Կարող եք նաև ինքներդ լրացնել DNS դաշտերը:
Բացված պատուհանում ընտրում ենք “Управление DNS-серверами / Делегирование”բաժինը, ապա ընտրում ենք ներքևի հատվածում նշված “Использовать DNS-сервера регистратора” կետը և սեղմում ենք “Изменить” կոճակը:
Այստեղ պետք է փոփոխենք DNS-սերվերի վրա գրված A և CNAME դաշտերը:
Էջի ամենաներքևում կտեսնեք “Автоматическое добавление записей для популярных сервисов”այսպիսի մի տող, որտեղից և պետք է ընտրեք Bloggspot-ի համար ավտոմատ կարգավորումները:
Ընտրում ենք Blogspot բաժինը և սեղմում ենք “Настроить сервис” կոճակը: Սեղմելուց հետո վերևում կտրվեն այն ավտոմատ կարգավորումները, որոնք նախատեսված են Blogger-ի համար: Պետք է վերևում գրված կարգավորումները նույնությամբ գրենք ներքևում նշված վանդակներում և սեղմենք “Добавить” կոճակը:
Դիտեք նկարը՝
Այսքանով ավարտում ենք բոլոր կարգավորումները 2Domains-ում և այժմ փորձում ենք գնված դոմեյնը միացնել Blogger-ին:
Հեռացնում ենք Bloggspot-ը Blogger-ի հասցեից
Ահա և հասանք վերջին քայլին: Բացում ենք Blogger-ի կարգավորումների վահանակը, ապա սեղմում ենք Настройки › Основное › Публикация և ընտրում ենք “Персональный домен” հղումը:
Բացված պատուհանում սեղմում ենք “Перейти к расширенным настройкам”հղման վրա:
Որից հետո հարկավոր է լրացնել բացված տողում դոմեյնի անունը ճշգրտությամբ և պահպանել փոփոխությունները:
Այստեղ կա մեկ կարևոր հանգամանք ևս: Բանը նրանում է, որ Blogger-ին միացված նոր դոմեյնը պետք է լրացնեք www ենթատեքստով, որպեսզի այն աշխատի ինչպես www.mydomian.com, այնպես էլ mydomain.com տարբերակով: Ուշադիր եղեք, որ լրացնելու ընթացքում միացված չլինի CapsLock կոճակը:
Www.mydomain.com-ը գրվել է ուղղակի օրինակի համար: