Հայտնի է դարձել, որ 2012թ հունվարից Facebook-ի նորությունների բաժնում կտեղադրվեն հովանավորված գովազդներ:
Այն կհայտնվի ընկերների նորությունների ներքևում և կնշվի հետևյալ բառի տեսքով՝ «Sponsored» [գովազդ]:
Նմանատիպ գովազդներից հրաժարվելը և դրանց հեռացումը պատից անհնար է, սակայն կարելի է փակել ընկերների նորությունները, որոնց հետ և կփակվեն գովազդները:
Օրական ցուցադրվելու է 1 գովազդից ոչ ավելին: