
Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի օր առաջ, «Google+»-ը ավելացրել է նոր ֆունկցիա «Գտիր ինձ նկարի վրա» («Найти меня на фото»): Եվ այսօր կփորձեմ ավելի մանրամասն ներկայացնել այս ֆունկցիան:
Եթե մենք ակտիվացնում ենք «Google+»-ի այս ֆունկացիան, ապա սոցիալական ցանցը նշված նկարները օգտագործում է, որպեսզի ստանա ձեր դեմքի մոդելը: Ֆունկցիան կարելի է նաև անջատել:

Ֆունկցիայի միացումը և անջատումը՝
Հիմնականում ֆունկցիան անջատված է, այն միացնելու համար պետք է փոխեք կարգավորումները:
1. Սեղմեք էջի վերևի մասում գտնվող այս նշանը՝ 
2. Բացեք նկարներ բաժինը
3. Սեղմեք Փոխել անձնագրի կարգավորումները փոխելու կոճակը էջի վերևի մասում
4. Միացրեք կամ անջատեք «Գտնել ինձ նկարի վրա կամ նշել ինձ նկարի վրա» ֆունկցիան
Բացի այդ ֆունկցիան կարելի է միացնել կամ անջատել Google+-ի կարգավորումներից:
Ի՞նչ տեղի կունենա ֆունկցիան անջատելուց հետո:
- Կջնջվի ձեր դեմքի մոդելը
- Ձեր ընկերները կդադարեն ստանալ առաջարկներ նկարների վրա ձեզ նշելու համար
- Արդեն նշված նշումները կպահպանվեն, դրանք ջնջելու համար պետք է մտնեք «Իմ նկարները բաժինը» և ջնջեք: