
Ուրեմն շտապեմ ուրախացնել Вконтакте սոցիալական կայքի սիրահարներին: Այս կայքի համար գոյություն ունի մի շատ հետաքրքիր հավելում-ծրագիր՝ Meridian, որը թույլ է տալիս երգել լսել առանց կայք այցելելու:
Այն պատրաստվել է մետրոյի ոճով (Metro): Ծրագիրը կարելի է օգտագործել ինչպես համակարգչի վրա, այնպես էլ սմարթֆոնների և պլանշետների:
Երգեր կարելի է լսել տարբեր տեղերից՝ սեփական պատից, ընկերների երգերից, խմբերից, LastFM -ից և այլն:
Գոյություն ունի ծրագրի 3 տարբերակ
1. Web-հավելում ВКонтакте-ի համար-ամենալավ ֆունկցիաները հենց հայտնվում են այստեղ: Այն պատրաստված է HTML5-ի հիման վրա և աշխատում է անթերի:
2. .NET-տարբերակ Windows-ի համար-Այս տարբերակը իր ֆունկցիաներով որոշ չափով զիջում է Web տարբերակին, բայց նաև ունի իր առավելությունները: Փոխել գունային գամման, ВКонтакте-ի ստատուսում երգի տեղադրում և այն:
3. Meridian Windows Phone 7-ի համար-ծրագիրը դեռ փորձնական փուլում է և չենք կարող ներբեռնել Marketplace-ի համար:
Հիմանական կայք ( Windows-ի համար) http://meridianvk.com/
ВКонтакте-ի հավելում http://vkontakte.ru/meridianweb