Գլխավոր » » Ինչպե՞ս ջնջել Yandex-ի, Mail.ru-ի, Gmail-ի փոստարկղերը

Ինչպե՞ս ջնջել Yandex-ի, Mail.ru-ի, Gmail-ի փոստարկղերը

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 5 декабря 2011 г. | 06:41


Եթե փոստարկղեր բացելու մասին ինտերնետում կարելի է գտնել հազարավոր նյութեր, ապա դրանք ջնջելու մասին քիչ բան կարելի է գտնել: Համեմատաբար ավելի բարդ է գտնել փոստարկղը ջնջելու եղանակը, քանի որ շատ ծառայություններ չցանկանալով կորցնել իրենց օգտվողներին, այն ջնջելու մասին քիչ ինֆորմացիա են տալիս:
Սակայն այսօր կփորձեմ Ձեզ ներկայացնել Հայաստանում առավել հաճախ հանդիպող ՝ Yandex-ի, Mail.ru-ի, Gmail-ի փոստարկղերի ջնջման եղանակները:
Yandex- իրականում բավական պարզ գործընթաց է: Սակայն մինչ ջնջելը նախ պետք է մտածել, թե ի՞նչն ենք ցանկանում ջնջել, միա՞յն փոստարկղը, թե՞ ամբողջական մեր էջը Yandex-ում: 
Փոստարկղը ջնջելու համար նախ մուտք ենք գործում մեր անձնական էջը, ապա բացում ենք փոստարկղը: Այն բացելուց հետո սեղմում ենք աջ վերևի անկյունում գրված "Настройка" բառի վրա և բացված էջի ամենաներքևում  նկատում ենք մանր տառերով գրված ՝«При необходимости вы можете удалить свой почтовый ящик» արտահայտությունը: Սեղմում ենք «удалить» բառի վրա, մուտքագրում ենք գախտնաբառը և ջնջում:
Այս բաժին կարող եք հասնել նաև հետևյալ հղումով՝ http://passport.yandex.ru/passport?mode=unsubscribe&from=mail
Իսկ եթե ցանկանում եք ամբողջությամբ ջնջել Yandex-ում ձեր անձնագիրը, ապա մուտք գործեք ձեր անձնագիր այս հղումով՝ http://passport.yandex.ru/passport?mode=delete, ապա մուտքագրեք գախտնաբառը և սեղմեք «удалить»: 
Mail.ru-ի փոստարկղը ջնջել կարող եք հատուկ էջից, որտեղ կարող եք հայտնվել այս հղումով՝ http://e.mail.ru/cgi-bin/delete:
Ջնջելու համար պետք է նախ մուտք գործեք Ձեր անձնական էջը, ապա նոր մուտքագրեք այս հղումը: 
Նշեմ  նաև, որ ջնջելուց հետո ջնջված փոստարկղի անունը կարող եք կրկին օգտագործել 3 ամիս հետո:
Եթե հանկարծ մի օր որոշեք, որ այլև չեք ցանկանում օգտվել Gmail-ի ծառայությունից, ապա կատարեք այս քայլերը՝
  1. Մուտք ենք գործում Gmail-ի էջը
  2. Ընտրում ենք «Аккаунты» բաժինը
  3. Հետո սեղմում ենք ՝ «Настройки аккаунта Google»
  4. Եվ նշված ծառայություններից ընտրում ենք «Удалить службу Gmail» ծառայությունը կամ այցելում ենք այս հղումով՝ https://accounts.google.com/b/0/DeleteAccount:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru