Երկար ժամանակ օգտագործումից հետո համակարգչի կոշտ սկավառակում առաջանում են սխալներ, որոնք կարող են ազդել համակարգչի ճիշտ և արագ աշխատանքի վրա: Շատ դեպքերում այդ սխալները առաջացնում են նաև որոշ ծրագրերի աշխատանքի խափանում:
Այս պարագայում խորհուրդ է տրվում կատարել համակարգչի կոշտ սկավառակի ստուգում և սխալների ուղղում:
Այս պարագայում խորհուրդ է տրվում կատարել համակարգչի կոշտ սկավառակի ստուգում և սխալների ուղղում:
Տարբերակ I
Բացում ենք Пуск մենյուն և սեղմում ենք «Компьютер» բաժնի վրա: Բացված պատուհանում ընտրում ենք կոշտ սկավառակներից մեկը, նրա վրա սեղմում ենք մկնիկի աջ սեղմակը և ընտրում «Свойства» ենթաբաժինը:
«Свойства» ենթաբաժնում ընտրում ենք «Сервис» ներդիրը, իսկ հետո «Проверка диска» խմբում սեղմում ենք «Выполнить проверку» կոճակը:
*Եթե համակարգչի վրա տեղադրված է գաղտնաբառ, ապա «Выполнить проверку» կոճակը սեղմելուց հետո համակարգիչը կպահանջի այդ գաղտնաբառը:
- Սխալների ավտոմատ հայտնաբերման համար միացրեք «Автоматически исправлять системные ошибки» ենթակետը: Այս դեպքում ծրագիրը հայտնաբերում է սխալները, բայց դրանք չի ուղղում:
- Եթե ցանկանում եք նաև ուղղել այդ սխալները, ապա միացրեք նաև «Проверять и восстанавливать поврежденные сектора» ենթակետը:
Ընտրելուց հետո սեղմեք «Запуск» կոճակը:
Կախված կոշտ սկավառակի հիշողությունից, այս գործողությունը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Խորհուրդ է տրվում այս գործողության ժամանակ այլ գործողություններ չկատարել:
Տարբերակ II
Բացում ենք Пуск մենյուն և սեղմում ենք «выполнять» ենթաբաժնի վրա: Այնուհետև բացված փոքրիկ պատուհանում գրում ենք «chkdsk с: /f » և սեղմում OK:
Բացում ենք Пуск մենյուն և սեղմում ենք «выполнять» ենթաբաժնի վրա: Այնուհետև բացված փոքրիկ պատուհանում գրում ենք «chkdsk с: /f » և սեղմում OK:
OK սեղմելուց հետո կբացվի «chkdsk с: /f» պատուհան, որտեղ պետք է միայն գրել Y տառը և սեղմել ENTER: