Գլխավոր » , » Chrome Remote Desktop-նոր հավելում Chrome-ի համար

Chrome Remote Desktop-նոր հավելում Chrome-ի համար

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 10 октября 2011 г. | 06:50


Chrome Remote Desktop — ահա և արդեն թողարկվել է Chrome-ի համար նախատեսված հավելումը, որը հնարավորություն է տալիս օգտվել մեկ այլ համակարգչից հենց բրաուզերից: Սա արաջին ծրագրային հավելումն է, որը օգտագործում chromoting [= Chrome + remoting (‘հեռակառավարում’)] տեխնոլոգիան , որը հատկապես կարող է օգնել «hrombuk»-ից և «netbook»-ից օգտվողներին:
Այս բետա-հավելման միջոցով կարելի կլինի իմանալ Chrome բրաուզերից օգտվողների սեղմումների քանակը: BETA տարբերակը թույլ է տալիս ստանալ և փոխանցել տեղեկատվություն մեկ համակարգչից մյուսին: Երկու համակարգիչները միացնելու համար օգտագործվում է մեկանգամյա օգտագործման կոդ:
Նշենք, որ այս ամենը անվտանգ է և պաշտպանված է:
Այս հավելման առավելություններից մեկը այն է, որ կարելի կլինի տեխնիկական աջակցություն ցույց տալ համակարգչից օգտվողին հեռակա կարգով: Օգտվողից կպահանջվի միայն միացնել Chrome Remote Desktop BETA ծրագիրը և մասնագետը կօգնի նրան իր իսկ համակարգչից:
Chrome Remote Desktop BETA հավելումը կարելի է օգտագործել բոլոր օպերացիոն համակարգերի հետ՝ Windows, Linux, Mac կամ Chrome OS:
Հավելման բետա տարբերակը փորձարկվել է GOS -ի կողմից: Վեջինս հավելման միջոցով միմյանց է միացրել Dell մակնիշի նոթբուքը և Samsung մակնշի hrombuk-ը:
Հավելումը այդքան էլ մեծ տարողություն չունի՝ 19 Mb և շատ հեշտ է տեղադրվում:
Այն տեղադրելուց հետո բացվում է Chrome-ի նոր պատուհան, որտեղ բացվում է հարց. «Открыть доступ к этому компьютеру»:
Chrome Remote Desktop —սա բավականին հասարակ հավելում է, որի միջոցով կարելի է կառավերել մեկ այլ համակարգիչ:
Հատկանշական է, որ նամակներ կամ հաղորդագրություններ ուղարկելու համար օգտագործվում է Google Talk-ը:
Երբ օգտվողը թուլատրում է մուտքը, այդ ժամանակ Remote Desktop-ը առաջարկում է թվերից կազմված մի կոդ, որը պետք է մուտքագրել երկրորդ համակարգչում բացված պատուհանում:
Վանդակում գրում ենք առաջին համակարգչում տրված թիվը և սեղում ենք հաստատել:
Ահա և վերջ: Մեր առջև հայտնվում է երկրորդ համակարգչի աշխատանքային սեղանը:
Աշխատանքի արագությունը բավալանին լավն է, սակայն կախված ինտերնետի արագությունից և համակարգչի հզորությունից այն կարող է տարբեր լինել:

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru