Latest Post
Показаны сообщения с ярлыком Դիտարկիչներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դիտարկիչներ. Показать все сообщения
02:26
Ներբեռնել և փորձարկել
Яндекс-ը ներկայացրել է իր նոր բրաուզերը
Հեղինակ Hayk գրվել է суббота, 6 октября 2012 г. | 02:26
Яндекс ընկերությունը թողարկել է իր նոր Яндекс բրաուզերը: Նրա առավելություններին և թերություններին կանդրադառնամ հետագա նյութերում:
Այսօր ցանկանում եմ տեղադրել մի հարցում, որի միջոցով կպարզենք, թե մեր այցելուների քանի տոկոսն է պատրաստվում օգտագործել այդ բրաուզերը:
Ярлыки:
Яндекс
,
Դիտարկիչներ
,
Հարցումներ
03:07
Համակարգչային անվտանգության ոլորտում աշխատող US-CERT խումբը հրատարակել է TA12-240A զգուշացումը, որտեղը խոսվում է Java-ում առկա վտանգի մասին:
«US-CERT»-ը առաջարկում է անջատել Java հավելումը բրաուզերներում
Հեղինակ Hayk գրվել է четверг, 30 августа 2012 г. | 03:07
Համակարգչային անվտանգության ոլորտում աշխատող US-CERT խումբը հրատարակել է TA12-240A զգուշացումը, որտեղը խոսվում է Java-ում առկա վտանգի մասին:Զգուշացման մեջ նշվում է, որ խոցելի են դառնում այն բոլոր համակարգերը որտեղ տեղադրված է Oracle Java 7-ը (1.7, 1.7.0), այդ թվում նաև Java Platform Standard Edition 7-ը (Java SE 7), Java SE Development Kit-ը (JDK 7) և Java SE Runtime Environment-ը (JRE 7):
Հատկապես վտանգի տակ են գտնվում այն բրաուզերները որոնցում աշխատում է Java հավելումը:
Ինչպես տեղեկացնում են US-CERT-ի աշխատակիցները Java Security Manager-ը թույլ է տալիս հաքերներին հեշտությամբ ներթափանցել համակարգիչ:
US-CERT-ը փորձարկել է բոլոր բրաուզերները, որոնք աշխատում են Java 7 հավելումով և խորհուրդ է տալիս անջատել Java 7-ը:
Internet Explorer-ում Java-ն կարելի է անջատել javacpl.exe ծրագրի միջոցով, սակայն սա վտանգավոր է: Ավելի հուսալի է գտնել UseJava2IExplorer-ը ռեստերում և նրա նշանակությունը դարձնել 0: Կախված Windows-ի և Java հավելման տարբերակից բանալին կարող է տեղադրված լինել հետևյալ միջավայրերում.
HKLM\Software\JavaSoft\Java Plug-in\{version}\UseJava2IExplorer
HKLM\Software\Wow6432Node\JavaSoft\Java Plug-in\{version}\UseJava2IExplorer
Եթե չեք ցանկանում անջատել Java-ն, ապա կարող եք օգտվել NoScript հավելումից, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով արգելափակել Java-ի աշխատանքը բրաուզերում:
Ярлыки:
Դիտարկիչներ
,
Հետաքրքիր նորություններ
02:07
Ինչպես գիտեք Chrome բրաուզերի վերջին տարբերակներում (սկսած 21-րդ տարբերակից) արգելափակվում է ոչ պաշտոնական հավելումների աշխատանքը և միայն հնարավոր է ավելացնել chrome web store-ից բեռնված հավելումներ:
Ինչպես տեղադրել ոչ պաշտոնական հավելումներ Chrome բրաուզերում
Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 29 июля 2012 г. | 02:07
Ինչպես գիտեք Chrome բրաուզերի վերջին տարբերակներում (սկսած 21-րդ տարբերակից) արգելափակվում է ոչ պաշտոնական հավելումների աշխատանքը և միայն հնարավոր է ավելացնել chrome web store-ից բեռնված հավելումներ:Սակայն գոյություն ունի հետաքրքիր հնարք, որը թույլ է տալիս բրաուզերում օգտագործել նաև ոչ պաշտոնական հավելումներ:
Եվ այսպես.
- Բեռնում եք հավելումը և մկնիկի օգնությամբ այն նետում ենք բրաուզերի բացված պատուհանի վրա:
- Կամ ուղղակի բացում եք բրաուզերի պիտակը և Chrome բաժնում գրում եք --enable-easy-off-store-extension-install և վերջ:
Փորձարկելու համար բեռնեք OneClick ոչ պաշտոնական հավելումը, որը հնարավորություն է տալիս բեռնել տորենտ ֆայլերը հենց բրաուզերում:
Ярлыки:
Google Chrome
,
Դիտարկիչներ
,
Հետաքրքիր հնարքներ
07:02
Բրաուզերի ծրագրավորողները հայտնում են, որ նոր տարբերակում ավելացվել են երկու նոր API, որոնք թույլ են տալիս բրաուզերում օգտագործել վեբ-տեսախցիկ և բարձրախոս (վերջերս նման փոփոխություններ կատարվեցին նաև Opera 12-ում):
Այսպիսի աշխատանքը ապահովում է getUserMedia API-ն, որի կիրառումը համարվում է WebRTC ինտեգրացիայում Google-ի առաջին քայլերից մեկը: Այս փոփոխությունների արդյունքում Chrome բրաուզերը դառնում է ունիվերսալ և ծանր խաղեր, հավելումներ օգտագործելու դեպքում չի պահանջում Flash կամ Java ծրագրեր:
Երկրորդ API-ն կոչվում է Gamepad javascript, որը թույլ է տալիս օնլայն խաղերում օգտագործել տարբեր USB ղեկավարման սարգեր:
Թողարկվել է Chrome բրաուզերի 21-րդ Beta տարբերակը
Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 15 июля 2012 г. | 07:02
Բրաուզերի ծրագրավորողները հայտնում են, որ նոր տարբերակում ավելացվել են երկու նոր API, որոնք թույլ են տալիս բրաուզերում օգտագործել վեբ-տեսախցիկ և բարձրախոս (վերջերս նման փոփոխություններ կատարվեցին նաև Opera 12-ում):
Այսպիսի աշխատանքը ապահովում է getUserMedia API-ն, որի կիրառումը համարվում է WebRTC ինտեգրացիայում Google-ի առաջին քայլերից մեկը: Այս փոփոխությունների արդյունքում Chrome բրաուզերը դառնում է ունիվերսալ և ծանր խաղեր, հավելումներ օգտագործելու դեպքում չի պահանջում Flash կամ Java ծրագրեր:Նոր ֆունկցիաները փորձարկելու համար ծրագրավորողները առաջարկում են օգտվել՝ Magic Xylophone և Webcam Toy կայքերից:
Երկրորդ API-ն կոչվում է Gamepad javascript, որը թույլ է տալիս օնլայն խաղերում օգտագործել տարբեր USB ղեկավարման սարգեր:Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ մինչ այս փոփոխությունները, Microsoft ընկերությունը հայտարարել էր, որ ցանկանում է Internet Explorer ևս օգտագործել WebRTC ինտեգրացիա:
Ярлыки:
Google Chrome
,
Դիտարկիչներ
07:43
Google-ի ծրագրավորողները այսօր ներկայացրել են Chrome բրաուզերի տարբերակի նոր Beta վերսիան: Նշեմ, որ բրաուզերի նախկին տարբերակում առկա էին մի շարք թերություններ, որոնք բերում էին ծրագրի աշխատանքի խափանման:
Թողարկվել է Chrome Android-ի նոր տարբերակը
Հեղինակ Hayk գրվել է пятница, 8 июня 2012 г. | 07:43
Google-ի ծրագրավորողները այսօր ներկայացրել են Chrome բրաուզերի տարբերակի նոր Beta վերսիան: Նշեմ, որ բրաուզերի նախկին տարբերակում առկա էին մի շարք թերություններ, որոնք բերում էին ծրագրի աշխատանքի խափանման:Նոր՝ 0.18.4531.3636 տարբերակը,ավելի ֆունկցիոնալ է և ավելի արագ է աշխատում: Բացի այդ որոշակի փոփոխություն է կրել նաև ծրագրի ինտերֆեյսը:
Սակայն, ինչպես նշում են ծրագրավորողները, բրաուզերում դեռ կան որոշակի թերություններ, որոնք կշտկվեն առաջիկայում:
Իսկ մինչ այդ թերությունները կշտկվեն առաջարկում եմ փորձարկել բրաուզերի այս տարբերակը: Բրաուզերը հասանելի է միայն Android 4.0 ICS-ի համար:
Ярлыки:
Android
,
Google Chrome
,
Բջջային ծրագրեր
,
Դիտարկիչներ
02:28

Թողարկվել է Firefox 13 բրաուզերը
Հեղինակ Hayk գրվել է среда, 6 июня 2012 г. | 02:28

Երեկ Firefox-ի պաշտոնական էջում հասանելի դարձավ Firefox 13 բրաուզերը: Ի տարբերություն Firefox 12-ի նոր բրաուզերում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք կարող են գոհացնել օգտվողներին:
Առաջին, և նկատվող փոփոխությունը կայանում է նոր ներդիրի առկայությունը: Firefox-ը վերջապես հետևեց իր հակառակորդների (Google և Opera) օրինակին և դատարկ էջը փոխարինեց նոր ներդիրով: Դեռևս նոր ներդիրի դիզայնը և աշխատանքը գտնվում են փորձարկման փուլում: Ներդիրը բացելուց հետո բացվում են ամենաշատ այցելվող կայքերի փոքրիկ նկարները:
Ներդիրի վրա գրանցվելու են 9 կայքեր, սակայն ցանկության դեպքում օգտվողները կարող են ջնջել կամ ավելացնել կայքերի թիվը:
Այցելած կայքրի ցուցադրումը ներդիրի վրա անջատելու համար պետք է սեղմել վերևի աջ անկյունում գտնվող փոքրիկ կոճակը: Ֆոնը փոխելու համար կարող եք օգտվել Customize about:newtab հավելումից: Ամբողջովին նոր ներդիր բացելու համար կատարում ենք այս քայլերը՝ about:config → browser.newtab.url = about:blank (այս քայլերը աշխատում են նաև բրաուզերի մյուս տարբերակներում):
Բացի նշված փոփոխութուններից կատարվել են մի շարք նոր փոփոխություններ, որոնք նպաստում են բրաուզերի արագ և հարմարավետ աշխատանքին: Մանրամասն ծանոթանալ կարող եք այստեղ:
Ярлыки:
Firefox
,
Դիտարկիչներ
,
Ընտրանի ծրագրեր
03:17

Թարմացրեք Ձեր բրաուզերը՝ Chrome 20.0.1123.1 dev
Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 6 мая 2012 г. | 03:17

Google-ն թողարկել է Google Chrome բրաուզերի նոր՝ Chrome 20.0.1123.1dev բրաուզերը: Ծրագիրը հասանելի է Windows և Mac օպերացիոն համակարգերի համար և իր մեջ ներառում է V8 3.10.6.0 javascript շարժիչ: Բացի այդ բրաուզերում տեղ են գտել մի շարք փոփոխություններ:
Windows-ի համար նախատեսված բրաուզերում նաև տեղ են գտել ինտերֆեյսի որոշակի փոփոխություններ:«Chrome 20.0.1123.1dev» բրաուզերը Linux օպերացիոն համակարգի համար կթողարկվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Բրաուզերի նոր տարբերակում ուղղվել է «about:inducebrowsercrashforrealz» էջը, որը առաջացնում է խափանում և կատարում է ծրագրի թարմացում (restart):
Նոր տարբերակում մեծացվել է ներդիրներ ավելացնելու սեղմակը:
Ярлыки:
Google Chrome
,
Դիտարկիչներ
06:09

Թողարկվել է «Firefox12» բրաուզերը
Հեղինակ Hayk գրվել է понедельник, 23 апреля 2012 г. | 06:09

Արդեն այսօր պարզ դարձավ, որ արդեն թողարկվել է Firefox 12 բրաուզերը, որի պաշտոնական ներկայացումը տեղի կունենա ապրիլի 24-ին: Մինչ պաշտոնական էջում՝ երեքշաբթի օրը, տեղի կունենա բրաուզերի ցուցադրությունը, ես մի քանի խոսքով անդրադառնամ բրաուզերում տեղ գտած փոփոխություններին և նորություններին:
- Նախ նշեմ, որ հատուկ ուշադրություն է դարձվել բրաուզերի թարմացման գործընթացի վրա և այն նոր բրաուզերում ավելի արագ է տեղի ունենում:
- Firefox 12 բրաուզերը արդեն իր մեջ պարունակում է մուլտիմեդիայի կառավարման համար նախատեսված գործիքներ HTML5 ֆորմատով:
- Վեբ-էջի կոդերը արդեն կարող եք դիտել հատուկ համարակալված տարբերակով:
- Որոնման ֆունկցիաում(Ctrl + F) ավելացվել են նոր ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս ավելի ճշգրիտ որոնում կատարել:
- Ներբեռման վահանակում հղումներ տեղադրելուց հետո նյութի բեռնումը տեղի է ունենում ավտոմատ կերպով:
- Բացի նշված մի քանի փոփոխությունները, բրաուզերում տեղ են գտել նաև այլ փոփոխություններ, որոնց մասին կարող եք ծանոթանալ mozilla.org կայքում:
Կարևոր՝ Ապրիլի 24-ից դադարեցվում է Firefox 3.6.X տարբերակի ապահովումը:
ՆԵՐԲԵՌՆԵԼ
Ярлыки:
Firefox
,
Դիտարկիչներ
02:50
Թարմացրեք Ձեր «Google Chrome» բրաուզերը
Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 15 апреля 2012 г. | 02:50
Google ընկերությունը կրկին թարմացրել է «Google Chrome» բրաուզերը՝ հասցնելով 18.0.1025.162 տարբերակին: Նոր տարբերակը հասանելի է բոլորին և այն կարող եք բեռնել այստեղից: Եթե չեք ցանկանում բեռնել բրաուզերը, ապա կարող եք թարմացնել ձեր ունեցած հին բրաուզերը:
Բրաուզերի թարմացման հետ մեկտեղ տեղի են ունեցել մի շարք նոր փոփոխություններ և ուղղվել են որոշ թերություններ, որոնք առկա էին նախորդ տարբերակում:
Հատկապես ուշադրության են արժանացել սոցիալական ցանցերում աշխատանքի ժամանակ տեղի ունեցող խափանումները՝ Facebook, VK և այլն:
Ярлыки:
Google Chrome
,
Դիտարկիչներ
03:40

«Send Later» ֆունկցիա Gmail-ի համար
Հեղինակ Hayk գրվել է вторник, 27 марта 2012 г. | 03:40

Gmail-ը շարունակում է կատարելագործվել և նոր ֆունկցիաներ ավելացնել: Փորձելով խնայել իր օգտվողների ժամանակը, Gmail-ը ավելացրել է նոր ֆունկցիա, որը թույլ կտա ավտոմատ կերպով ուղարկել պահպանված նամակը՝ Ձեր նշած ժամանակի ընթացքում:
Այս ֆունկցիան հասանելի է դառնում այն օգտվողներին,
ովքեր իրենց բրաուզերներում ավելացնում են Chrome և Firefox-ի համար ստեղծված հատուկ հավելումը՝ «Right Inbox»:
Այս ֆունկցիան հասանելի է դառնում այն օգտվողներին,
ովքեր իրենց բրաուզերներում ավելացնում են Chrome և Firefox-ի համար ստեղծված հատուկ հավելումը՝ «Right Inbox»:
Հավելումը ավելացնելուց հետո Gmail-ում՝ նամակ գրելու ընթացքում, հայտնվում է կապույտ կոճակ- «Ուղարկել ավելի ուշ» (Send Later): Այս կոճակի միջոցով օգտվողները կարող են ընտրել նամակի ուղարկման ժամանակը (1,2 կամ 4ժամ հետո): Եթե ցանկանում եք կասեցնել նամակի փոխանցման գործընթացը, ապա պետք է միայն ջնջել նամակը «Черновики» բաժնից:
Այժմ հավելումը գտնվում է փորձնական փուլում և այդ է պատճառը, որ այն դեռ անվճար է:
Ярлыки:
Firefox
,
Gmail
,
Google Chrome
,
Դիտարկիչներ
,
Հետաքրքիր նորություններ
06:44

Թողարկվել է Safari 5.1.4 բրաուզերը
Հեղինակ Hayk գրվել է среда, 14 марта 2012 г. | 06:44

«Apple»-ը հայտարարել է այն մասին, որ թողարկվել է Mac OS X և Windows օպերացիոն համակարգերի համար նախատեսված Safari բրաուզերի 5.1.4 տարբերակը: Նոր տարբերակում շտկվել են մի շարք թերություններ և որոշ նոր ֆունկցիաներ են ավելացվել:
Safari 5.1.4-ում լավացվել է javascript-ով աշխատանքը, ինչպես նաև կարգավորվել է Cookies-ի հետ աշխատանքը: Բացի այդ այժմ կարող եք էջերը պահպանել PDF ֆայլերի տեսքով:
Ուղղվել են մի քանի թերություններ, որոնք առկա էին նախորդ տարբերակում՝
- Արագացվել է բրաուզերի աշխատանքը, ոչ ստաբիլ ինտերնետ կապի դեպքում:
- Արագացվել է աշխատանքը մեկ ներդիրից մյուսին անցնելու ժամանակ:
- Ուղղվել է HTML 5-ով պատրաստված նվագարկիչների դիտման հետ կապված խնդիրը:
- Ուղղվել է մասշտաբային փոփոխությունների հետ կապված խնդիրը:
- Վերականգնվել է նաև «Remove All Website Data» սեղմակի միջոցով ինֆորմացիայի ոչ լիարժեք ջնջման հետ կապված խնդիրը:
- Ուղղվել են ևս մի քանի խնդիրներ, որոնց մասին կարող եք կարդալ այստեղ:
Բեռնեք նոր՝ Safari բրաուզերը այստեղից՝ Ներբեռնել
Ярлыки:
Apple
,
Safari
,
Դիտարկիչներ
06:16
Առաջին ակնհայտ փոփոխությունը, որը տեղի է ունեցել դա 2D Canvas-ի առկայությունն է, որը թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ գրաֆիկա HTML5-ի միջոցով: Այս ամենը կարելի է փորձարկել բրաուզերում հավաքլով՝chrome://gpu: Այս փոփոխությունից հետոշ այն խաղերը, որոնք կպարունակեն 2D Canvas ավելի արագ կխաղացվեն:
Թողարկվել Chrome 18 Beta բրաուզերը
Հեղինակ Hayk գրվել է суббота, 11 февраля 2012 г. | 06:16
Ինչպես գիտեք մի քանի որ առաջ Google ընկերությունը թողարկեց Chrome 17 բրաուզերը: Ահա և մի քանի ժամ առաջ Google-ն ներկայացրեց Chrome բրաուզերի նոր 18-րդ փորձնական տարբերակը: Դեռևս այս տարբերակում այդքան շատ չեն փոփոխությունները և նոր փոփոխությունները հասանելի ամբողջապես հասանելի կլինեն Chrome 18-ի Final տարբերակում:
Առաջին ակնհայտ փոփոխությունը, որը տեղի է ունեցել դա 2D Canvas-ի առկայությունն է, որը թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ գրաֆիկա HTML5-ի միջոցով: Այս ամենը կարելի է փորձարկել բրաուզերում հավաքլով՝chrome://gpu: Այս փոփոխությունից հետոշ այն խաղերը, որոնք կպարունակեն 2D Canvas ավելի արագ կխաղացվեն:Մյուս փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
Ярлыки:
Google Chrome
,
Դիտարկիչներ
02:42

Թողարկվել է Firefox 10 Final բրաուզերը
Հեղինակ Hayk գրվել է среда, 1 февраля 2012 г. | 02:42

Անվտանգություն, արագ աշխատանք, ճկունություն և հարմարավետություն, հենց այս ամենն են հաշվի առել Firefox-ի ծրագրավորողները նոր տարբերակը թողարկելիս:
Եվ իսկապես, երբ ներբեռնում ենք Firefox 10-ը, անմիջապես տեղադրումից հետո զգում ենք տարբերությունը նախորդ տարբերակների համեմատությամբ: Այս նոր տարբերակը առավել արագ և անվտանգ է աշխատում:
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել.
- Նոր տարբերակում «Առաջ» սեղմակը չի հայտնվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք սեղմի «Ետ» սեղմակի վրա:
- Մի շարք հավելումներ արդեն իսկ տեղադրված են բրաուզերում և կարիք չկա դրանք բեռնել:
- Բրաուզերի նոր տարբերակը արդեն ապահովում է CSS3 3D-Transforms:
- Արդեն կարող եք նորացված համակարգով աշխատել CSS կոդերի հետ:
- Ավելացվել է IndexedDB API, որը թույլ է տալիս ավելի ճշգրիտ աշխատանքներ կատարել բրաուզերի միջոցով
- Շտկվել են նախկինում առկա թերությունները Mac OS X օպ. համակարգի համար նախատեսված տարբերակում:
Բացի նշված մի քանի փոփոխությունները, բրաուզերում առկա են այլ նորարություններ, որոնց հետ կարող եք ծանոթանալ արդեն բրաուզերը տեղադրելուց հետո:
| Լեզու | Տարբերակ | Mac OS X | Linux | ||
|---|---|---|---|---|---|
| Ռուսերեն | 10.0 | Բեռնել | Բեռնել | ||
Ярлыки:
Firefox
,
Դիտարկիչներ
05:04

Նոր՝ «Opera Labs Camera 12.00»-ը, թույլ է տալիս ղեկավարել վեբ-տեսախցիկը
Հեղինակ Hayk գրվել է вторник, 17 января 2012 г. | 05:04

Համացանցում գործող մի շարք ծառայություններ և հավելումներ օգտվողներից պահանջում են վեբ-տեսախցիկների առկայություն: Ահա և այս փաստը հաշվի առնելով հանրահայտ բրաուզեր «Opera»-ի ծրագրավորողները որոշել են փորձարկել, վեբ-տեսախցիկի համար նախատեսված հավելումներով բրաուզեր, որը արդեն հասանելի է և կարող եք բեռնել այստեղից:
Նոր բրաուզերը հնարավորություն է տալիս ղեկավարել վեբ-տեսախցիկը, անկախ համակարգչում առկա ծրագրերից (նախատեսված վեբ-տեսախցիկը ղեկավարելու համար):Այժմ, երբ օգտվողները այցելում են, այնպիսի կայք, որը պահանջում է տեսախցիկ, բրաուզերում հայտնվում է հաղորդագրություն, որը հարցնում է միացնել տեսախցիկը, թե՞ ոչ: «GetUserMedia»-ն իր աշխատանքի համար օգտագործում է javascript և տվյալների փոխանցում հասցեատողի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է «Opera Labs»-ը, նոր բրաուզերը դեռ ամբողջությամբ պատրաստ չի, բայց արդեն հիմա կարելի է այն օգտագործել վիդեո- կամ աուդիո- չատերում:Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղից՝ getUserMedia: accessing the camera and privacy UI:
Ярлыки:
Opera
,
Դիտարկիչներ
05:34

Թողարկվել է Dolphin Browser HD 7.3 Final բրաուզերը անդրոիդի համար
Հեղինակ Hayk գրվել է четверг, 12 января 2012 г. | 05:34

Թողարկվել է հանրահայտ բջջային բրաուզեր Dolphin Browser HD 7.3-ի նոր տարբերակը: Հիշեցնեմ, որ բրաուզերը նախատեսված է անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոսների համար:
Բրաուզերի՝ Dolphin Browser HD 7.3 Final, շնոր տարբերակում կատարվել են նոր փոփոխություններ և այն ավելի արագ է աշխատում ինտերնետում: Բացի այդ նաև ավելացվել են նոր մի քանի ֆունկցիաներ:
Բրաուզերի՝ Dolphin Browser HD 7.3 Final, շնոր տարբերակում կատարվել են նոր փոփոխություններ և այն ավելի արագ է աշխատում ինտերնետում: Բացի այդ նաև ավելացվել են նոր մի քանի ֆունկցիաներ:
Նոր տարբերակում բրաուզերի մենյուն տեղադրված է էկրանի անկյունում և ավելացվել է «Անվտանգ աշխատանք» ինտերնետում ֆունկցիան:
Dolphin Browser HD 7.3 Final բրաուզերը աշխատում է Android 2.0.1 և բարձր օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր սարգավորումների վրա:
Dolphin Browser HD 7.3 Final բրաուզերը աշխատում է Android 2.0.1 և բարձր օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր սարգավորումների վրա:
Ярлыки:
Android
,
Դիտարկիչներ
14:14

Firefox 9-ում տեղ են գտել էական փոփոխություններ
Հեղինակ Hayk գրվել է среда, 21 декабря 2011 г. | 14:14

Չգիտեմ դուք ինչպես, բայց ես արդեն թարմացրել եմ իմ Mozilla Firefox բրաուզերը մինչև 9-րդ տարբերակը և կարող եմ ասել, որ բավականաչափ տարբերվում է նախորդ տարբերակներից:
Նոր փոփոխությունները հիմնականում կայանում են նրա նոր javascript աշխատանքային շարժիչի հետ,
որը արագացնում է բրաուզերի աշխատանքը 20-30%-ով համեմատած 8-րդ տարբերակի հետ:
որը արագացնում է բրաուզերի աշխատանքը 20-30%-ով համեմատած 8-րդ տարբերակի հետ:
Նաև ուղղվել են մի շարք սխալներ, որոնք առկա էին նախկին տարբերակում: Առամձնահատուկ ուշադրություն է դարձվել բրաուզերի արագ աշխատանքի վրա:
Բացի այդ նոր ֆունկցիաներ են ավելացվել Mac OS X-համար նախատեսված բրաուզերում: Կարելի է կառավարել բրաուզերի շարժը երկու մատի միջոցով:
Առանձնահատուկ նշվում է HTML5-ի և CSS-ի որակների բարձրացման մասին:
Ярлыки:
Firefox
,
Դիտարկիչներ
12:34
Թողարկվել է Firefox 9 Final բրաուզերը
Հեղինակ Hayk գրվել է вторник, 20 декабря 2011 г. | 12:34
Ярлыки:
Firefox
,
Դիտարկիչներ
04:51

-որոնման բոլոր համակարգներում
Էֆեկտիվ որոնում ինտերնետում
Հեղինակ Hayk գրվել է понедельник, 19 декабря 2011 г. | 04:51

Կատարե՛ք էֆեկտիվ որոնում ինտերնետում: Գոյություն ունի Google Chrome-ի համար նախատեսված մի հետաքրքիր հավելում՝ xfinder, որի միջոցով կարող եք կատարել ցանկացած տեսակի ֆայլերի որոնում: Այս հավելումը հնարավորություն է տալիս միանգամից փնտրել մի քանի որոնման համակարգերում:
- տորրենտներ;
- երգեր;
- վիդեոներ;
- էլեկտրոնային գրքեր;
- նկարներ;
- օնլայն-հանրագիտարաններ;
- ռեֆերատներ;
- նորություններ;
- և ծրագրեր փնտրելու գործում:
xfinder — Հարմարավետ և էֆեկտիվ որոնում:
Ярлыки:
Դիտարկիչներ
,
Հետաքրքիր հնարքներ
05:30

Chrome 16-ի նորություններ՝ պրոֆիլներ և Cloud Print տպում
Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 18 декабря 2011 г. | 05:30

Ինչպես գիտեք արդեն թողարկվել է Chrome 16 բրաուզերը և այսօր կներկայացնեմ նրանում տեղ գտած փոփոխությունները:
- Տպելու համար նախատեսված դիտումների էջը արդեն միացվել է Cloud Print տպման համակարգին: Սա նշանակում է, որ ցանկացած վեբ-էջ կարելի է տպել ինչպես PDF ֆորմատով, այնպես էլ Cloud Print-ի եղանակով:
Չնայած այն բանին, որ Cloud Print համակարգը առավել հարմարավետ է բջջային հեռախոսների և պլանշետների համար, համակարգչի վրա ևս շատ լավ է նայվում: Պրինտերների ղեկավարման էջը թույլ է տալիս տպել Google-ում առկա փաստաթղթերը այնպես, ինչպես դա տեղի է ունենում համակարգչում գտնվող փաստաթղթերի հետ:
- Բրաուզերում այժմ առկա է նոր ինտերֆեյս պրոֆիլների ստեղծման համար՝ Параметры > Личные параметры > Добавить пользователя (Options > Personal Stuff > Add new user):
Նոր պրոֆիլներ պատրաստելուց հետո բրաուզերի ձախ անկյունում հայտնվում է տվյալ պրոֆիլի համար նախատեսված նշանը: Սեղմելով այդ նշանի վրա դուք կարող եք փոխել պրոֆիլը: Այս կերպ նույն համակարգչում գտնվող մեկ բրաուզերից կարող օգտվել մի քանի օգտվող և չխառնել այլ օգտվողի պահպանաված կարգավորումները:
Կարող եք ստեղծել հատուկ խաղերի համար նախատեսված պրոֆիլ և այնտեղ գրանցել Chrome Web Store-ի լավագույն խաղերը, կամ կարելի է ստեղծել աշխատանքային պրոֆիլ և այլն:
- YouTube, Gmail և Փնտրել (Google Search) ծառայությունները ավտոմատ կերպով հայտնվում են հավելումների բաժնում «Приложения» (Apps): Բայց նշվում է նաև, որ Փնտրել դաշտը պետք է հեռացվի կամ փոխարինվի, քանի որ այն ոչ այնքան գեղեցիկ է:

Ярлыки:
Google
,
Դիտարկիչներ
06:25

Ահա թե ինչպես կաշխատի այդ համակարգը, երբ օրինակ՝ Gmail-ը կսկսի օգագործել BrowserID-ը:
Այս դեպքում արդեն վերանում է ձեր էլ-հասցեի գրանցման անհրաժեշտությունը Browserid.org կայքում, որը այս պահին համարվում է գրանցման միակ կենտրոնը:
BrowserID- էլեկտրոնային հասցեն, որպես օգտվողի ID
Հեղինակ Hayk գրվել է суббота, 17 декабря 2011 г. | 06:25

Mozilla-ն արդեն ավարտել է BrowserID-ի ծևրագրավորումը- սա միակ կենտրոնացված աուտենտիֆիկացիոն համակարգն է, որը օգտագործում է HTML5 և թվային նշումներ: Այն հիմնված է Verified Email Protocol-ի պարզեցված ինտերպրիտացիայի վրա:
Նույնիսկ հիմա, երբ դեռ այն ամբողջությամբ պատրաստ չի և դեռ ստեղծման առաջին փուլում է, օգտվողների համար շատ հեշտ օգտագործման պայմաններ է ստեղծել: Պետք է միայն մեկ անգամ բաժանորդագրվել էլ-հասցեի միջոցով և որից հետո, կստանաք անվտանգ գրանցման հնարավորություն ցանկացած կայքում ընդամենը մկնիկի 2 սեղմումով: Հետագայում նաև նախատեսվել է ավելի պարզեցնել գրանցման համակարգը, երբ արդեն BrowserID-ը ամբողջությամբ կինտեգրվի բրաուզերների մեջ:
Ահա թե ինչպես կաշխատի այդ համակարգը, երբ օրինակ՝ Gmail-ը կսկսի օգագործել BrowserID-ը: Այս դեպքում արդեն վերանում է ձեր էլ-հասցեի գրանցման անհրաժեշտությունը Browserid.org կայքում, որը այս պահին համարվում է գրանցման միակ կենտրոնը:
Առավել մանրամասն տեղեկություններ BrowserID-ի մասին կարող եք ստանալ նրա պաշտոնական կայքում (How to Use BrowserID on Your Site):
Ярлыки:
Դիտարկիչներ
,
Հետաքրքիր կայքեր
,
Հետաքրքիր նորություններ

















