Գլխավոր » , » Թարգմանիչ Facebook-ի էջերի համար

Թարգմանիչ Facebook-ի էջերի համար

Հեղինակ Hayk գրվել է суббота, 8 октября 2011 г. | 12:00


Facebook-ը համագործակցելով Microsoft Bing-ի հետ ստեղծել է հատուկ բառարան, որի միջոցով կարելի կլինի թարգմանել անհասկանալի լեզվով գրված նյութերը:Սկզբնական շրջանում որոշվել էր պատրաստել տարբեր լեզուներով էջեր, սակայն դա բավական բարդ և դժվար գործ էր և Ցուկենբերգը որոշում է դիմել Microsoft Bing ընկերությանը:
Bing թարգմանիչը հենց նրանց համար է ստեղծվել, ովքեր ցանկանում են խնայել իրենց ժամանակը:
Այժմ Facebook-ում կարող եք գրել այն լեզվով, որով հարմար եք գտնում, իսկ օգտվողները կկարողանան թարգմանել այն իրենց ցանկալի լեզվով: 
Ցավոք դեռ չկա հայերեն թարգմանություն, բայց կարող եք օգտվել ռուսկական տարբերակից: Ռուսերեն թարգմանությունը ստացվում է բավականաչափ ճշգրիտ և հասկանալի: Հատկապես շատ հետաքրքիր են ասիական էջերի թարգմանությունները:
Բացի այդ նաև հետաքրիքր է այն, որ թարգմանությունը ազդում է ոչ թե ամբողջ էջի վրա, այլ ընտրված՝ հատվածի, ի տարբերություն Google Translate-ի, որը թարգմանում է էջը ամբողջությամբ, նույնիսկ գովազդները:

Որպեսզի թարգմանությունը ճիշտ գործի պետք է էջի ադմինիստրատորը միացնի այն կարգավորումներից:
Այս պահին “перевести” կոճակը հասանելի է միայն՝ չինարեն, ճապոներեն, թայվաներեն, ռուսերեն և կորեական լեզվով օգտվողներին: 
Բայց առավել հետաքրքիր է ոչ թե նյութերի թարգմանությունը, այլ այն, որ կարելի է թարգմանել նաև մեկնաբանություններ, ինչը հնարավորություն է տալիս շփվել ցանկացած մարդու հետ:
Ահա սա արդեն ապացուցում է այն խոսքերը, որոնք միշտ շեշտում է Մարկ Ցուկենբերգը, - « Facebook»-ի խնդիրը նրանում է, որպեսզի աշխարհը լինի ավելի բաց և միասնական»: 
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru