Latest Post
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր նորություններ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հետաքրքիր նորություններ. Показать все сообщения

«ABBYY Lingvo x5»-ում արդեն նաև հայերեն

Հեղինակ Hayk գրվել է пятница, 28 сентября 2012 г. | 07:53


Ինչպես նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական էջը, այսուհետ ABBYY Lingvo ծրագրում կարող եք օգտվել հայերեն բառարանից: 

«Ներկայացնում ենք «ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «ABBYY» ընկերության բացառիկ համագործակցության շնորհիվ հանրահայտ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաև հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով:

«ABBYY Lingvo x5 հայերեն» բազմալեզու բառարանը հատկապես հարմար է նրանց, ովքեր ուսումնասիրում են եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն և ֆիններեն:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններն արտահայտում են այս լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17000 դրամ:
Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվում է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում»:

Շնորհավո՜ր տոնդ, Հայաստան

Հեղինակ Hayk գրվել է пятница, 21 сентября 2012 г. | 03:43



Հայաստանի անկախության հանրաքվեն անցկացվեց 1991թ սեպտեմբերի 21-ին: Իսկ դեռևս 1990թ օգոստոսի 23-ին՝ Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ ընդունվել էր անկախության մասին հռչակագիրը, որը ընթերցել է Արամ Մանուկյանը:Այս փաստաթղթով ՀԽՍՀ-ն ճանաչվեց անվավեր և հռչակվեց ՀՀ (Հայաստանի Հանրապետություն):
Գերագույն խորհրդի որոշմամբ ՝ 1991թ սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց և քվեարկության արդյուքնում պարզ դարձավ, որ Հայաստանը դուրս կգա ԽՍՀՄ-ի կազմից: Քվեարկության մասնակցողների 94.99%-ը քվեարկել էր կողմ: 
Այդ օրվանից սեպտեմբերի 21-ը նշվում է, որպես Հայաստանի անկախության օր:  
ՀՀ անկախության հռչակագիր
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։
2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։
3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։
4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։
5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։
7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։
8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։
9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։
10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։
11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։
12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։
Միանալով բոլոր շնորհավորանքներին Mrblogger.Ru բլոգը ևս շնորհավորում է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ:

Շնորհավո՜ր տոնդ, անկա՛խ Հայաստան։ 
ՀՀ ակախության հռչակագիրը-Վիքիդարան

«Տաք կոճակները» աշխարահռչակ կայքերում

Հեղինակ Hayk գրվել է среда, 12 сентября 2012 г. | 04:56

«Տաք կոճակները» աշխարահռչակ կայքերում Այսօր կխոսեմ աշխարահռչակ կայքերում առկա «տաք կոճակների» (горячие клавиши, hotkeys) մասին: Համոզված եմ, որ սոց. ցանցերից օգտվողների մեծ մասը տեղյակ չի, որ գոյություն ունեն կոճակներ, որոնք կարող են արագացնել իրենց գործը: Եվ այսպես հիմա կներկայացնեմ ամենահայտնի Gmail, Twitter, Facebook և YouTube կայքերում առկա  տաք կոճակները:

Gmail
Google-ի այս ծառայությունը հավանաբար ամենաշատ տաք սեղմակներ ունեցող ծառայությունն է: Քանի որ բոլոր սեղմակները ներկայացնելը ժամանակատար գործ է կներկայացնեմ ամենակարևորները՝
c-բացում է նոր էջ էլեկտրոնային նամակ գրելու համար
n/P-թույլ է տալիս փոխել բացված հաղորդագրությունները:
Y/O-այս սեղմակները կօգնեն Ձեզ դիտված հաղորդագրությունը ուղարկել արխիվ և անցնել մյուս հաղորդագրությանը:
Z- եթե կատարել եք ինչ-որ գործողություն և ցանկանում եք ետ վերադառնալ, ապա սեղմեք այս կոճակը:
Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Twitter
Աշխարահռչակ այս սոց. ցանցում ևս գոյություն ունեն տաք կոճակներ, որոնց ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է մուտք գործել ցանցի գլխավոր էջ և սեղմել  ?  կոճակը:
J / K -թույլ են տալիս տեղափոխվել մեկ թվիթից մյուսին:
. -թարմացնում է էջը;
N -ստեղծում է նոր թվիթ:
R -պատասխանել թվիթին:
T -retweet:
F -հավանել թվիթը:

Facebook

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ևս կան մի շարք տաք կոճակներ, որոնք կարելի է հաճախակի օգտագործել: Ի տարբերություն մյուս ծառայություններում առկա կոճակների, այստեղ տաք կոճակներ օգտագործելու համար անհրաժեշտ է նաև սեղմել  ALT  կոճակը:
ALT+? -անցում որոնման տողին:
ALT+1 -անցում գլխավոր էջին:
ALT+2 -անցում անձնական էջին:
ALT+3 -անցում ընկերների էջին:
ALT+4 -անցում հաղորդագրությունների էջին:  
ALT+5 - անցում ծանուցումների էջին:
Այս շարքը ավարտվում է այսպես մինջև 10 թիվը: Mac օպ. համակարգում Alt կոճակը պետք է փոխարինել Ctrl կոճակով: Եթե դուք օգտվում եք Firefox բրաուզերից, ապա տաք կոճակները ակտիվացնելու համար օգտագործեք  ALT+SHIFT կոճակները:
YouTube
Այս վիդոհոսթինգում ևս կան տաք կոճակներ, սակայն դրանք այդքան էլ շատ չեն: Կոճակները նախատեսված են նվագարկիչում արագ գործողություններ կատարելու համար:
HOMEևEND -թույլ է տալիս դիտել վիդեոն սկզբից կամ տեղափոխվել վիդեոյի վերջը:
       -այս կոճակի միջոցով կարող եք կանգնեցնել և շարունակել վիդեոյի դիտումը:
TAB-այս կոճակը թույլ է տալիս տեղաշարժվել վիդեոնվագարկիչի ֆունկցիաներով:

Սեպտեմբերի 3-ը՝ «Ճիշտ» քարտեզի օր - օգտագործե'ք ճիշտ քարտեզներ

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 3 сентября 2012 г. | 04:02

«US-CERT»-ը առաջարկում է անջատել Java հավելումը բրաուզերներում

Հեղինակ Hayk գրվել է четверг, 30 августа 2012 г. | 03:07

«US-CERT»-ը առաջարկում է անջատել Java հավելումը բրաուզերներումՀամակարգչային անվտանգության ոլորտում աշխատող US-CERT խումբը հրատարակել է TA12-240A զգուշացումը, որտեղը խոսվում է Java-ում առկա վտանգի մասին:
Զգուշացման մեջ նշվում է, որ խոցելի են դառնում այն բոլոր համակարգերը որտեղ տեղադրված է Oracle Java 7-ը (1.7, 1.7.0), այդ թվում նաև Java Platform Standard Edition 7-ը (Java SE 7), Java SE Development Kit-ը (JDK 7) և Java SE Runtime Environment-ը (JRE 7):
Հատկապես վտանգի տակ են գտնվում այն բրաուզերները որոնցում աշխատում է Java հավելումը:
Ինչպես տեղեկացնում են US-CERT-ի աշխատակիցները Java Security Manager-ը թույլ է տալիս հաքերներին հեշտությամբ ներթափանցել համակարգիչ:
US-CERT-ը փորձարկել է բոլոր բրաուզերները, որոնք աշխատում են  Java 7 հավելումով և խորհուրդ է տալիս անջատել Java 7-ը:
Internet Explorer-ում Java-ն կարելի է անջատել javacpl.exe ծրագրի միջոցով, սակայն սա վտանգավոր է: Ավելի հուսալի է գտնել UseJava2IExplorer-ը  ռեստերում և նրա նշանակությունը դարձնել 0: Կախված Windows-ի և Java հավելման տարբերակից բանալին կարող է տեղադրված լինել հետևյալ միջավայրերում.
HKLM\Software\JavaSoft\Java Plug-in\{version}\UseJava2IExplorer
HKLM\Software\Wow6432Node\JavaSoft\Java Plug-in\{version}\UseJava2IExplorer
Եթե չեք ցանկանում անջատել Java-ն, ապա կարող եք օգտվել NoScript հավելումից, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով արգելափակել Java-ի աշխատանքը բրաուզերում:

Microsoft-ը որոշել է Windows 8-ի ինտերֆեյսի անվանումը

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 5 августа 2012 г. | 03:31

Microsoft-ը որոշել է Windows 8-ի ինտերֆեյսի անվանումը
Microsoft-ը որոշում է ընդունել հրաժարվել «Metro» դիզայներական անվանման օգտագործումից, վերջինիս  ընկերությունը օգտագործում էր Windows 8-ի ինտերֆեյսում:
«Ընկերությանը մոտ կանգնած անհայտ աղբյուրները տեղեկացնում են, որը  Microsoft-ը այս որոշումը ընդունել է եվրոպական գործընկերների հետ կարևոր հանդիպումից հետո»,-այս մասին տեղեկացնում է The Verge-ը:
Ներկայումս Windows-ի ծրագրավորողները սկսել են նոր անվանում որոնել, իսկ Microsoft-ի գործընկերները առաջարկում են «Metro»-ի փոխարեն օգտագործել "Windows 8 style UI" անվանումը:
Windows 8-ի նոր ինտերֆեյսը օպերացիոն համակարգում տեղի ունեցած կարևորագույն և աչքի ընկնող փոփոխություններից է: Սակայն նոր փոփոխություններից հետո ևս հնարավորություն կա Windows 8-ում միացնել Aero ինտերֆեյսը, որը օգտագործվել է  Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերում:

Facebook-ում կեղծ պրոֆիլների թիվը հասնում է 83 մլն-ի

Հեղինակ Hayk գրվել է суббота, 4 августа 2012 г. | 03:34

Facebook-ում կեղծ պրոֆիլների թիվը հասնում է 83 մլն-ի
Facebook-ում կեղծ պրոֆիլների թիվը հասել է Եգիպտոսի բնակչության թվին: Facebook-ի ղեկավարությունը հրապարակել է սոցիալական ցանցում առկա կեղծ պրոֆիլների թիվը: Ըստ նրանց հայտարարության, կայքից օգտվողների 8,7 %-ը ոչ իրական օգտվողներ են:
Վերջինս կազմում է մոտ 83 մլն հաշիվ: Այդ 83 մլն-ից 4,8 %-ը համարվում են կրկնօրինակված, 2,4%-ը՝ սխալմամբ պատրաստված կամ սխալ լրացված, իսկ 1,5%-ը սփամ տարածելու համար պատրաստված հաշիվներ: Այս թիվը մի փոքր ավելի բարձր է նախորդ ամիսնեի համեմատ: Օրինակ, մարտ ամսվա հաշվետվությունում այդ թիվը կազմել է ընդամենը 5-6 %:
Բացի այդ սոցիալական ցանցի ղեկավարությունը տեղեկացնում է, որ մոտ 20,000 հաշիվներ դեռևս համարվում են կասկածելի: 
Եվ ահա, եթե հաշվի չառնենք կեղծ հաշիվները, ապա Facebook-ի ակտիվ օգտվողների թիվը կազմում է մոտ 872 մլն:
Վերջում միայն ավելացնեմ, որ հուլիս ամսին BBC-ի աշխատակիցները որոշել են փորձ կատարել կեղծ լայքերի թիվը ճշտելու համար: Իսկ ամերիկյան հայտնի General Mototrs ընկերությունը հրաժարվել է օգտվել Facebook-ի գովազդային ծառայությունից, այն համարվելով ոչ արդյունավետ:

Google-ն թարմացրել է իր որոնողական համակարգի էջը

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 30 июля 2012 г. | 06:02

Google-ն թարմացրել է իր որոնողական համակարգի էջը
Պարզվում է Google ընկերությունը թարմացրել է իր որոնողական համակարգի էջը: Եթե ուշադրություն ենք դարձնում Google-ի որոնողական համակարգի նախկին էջին նկատում ենք, որ (все результаты, картинки, карты, видео, новости և այլն) ֆունկցիաները տեղադրված են կայքի ձախակողմյան հատվածում:
Այժմ այս նույն ֆունկցիաները տեղադրվել են որոնման արդյունքների հենց վերևի հատվածում: Բացի այդ նաև այս ցանկը ստացել է բացվող մենյուի տեսք: Այս փոփոխությունների արդյունքում նշված ֆունկցիաները ավելի հաճախակի են սկսվել օգտագործվել:
Նոր էջը ժամանակի ընթացքում կակտիվանա բոլոր օգտվողների մոտ:

«Youtube»-ում հայտնվել է նոր ֆունկցիա

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 23 июля 2012 г. | 03:21

Youtube-ում հայտնվել է նոր ֆունկցիա
Youtube-ի աշխատակից Ադամ Կոնվեյը իր բլոգում հայտնում է, որ Youtube-ում հայտնվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ընդամենը մկնիկի մեկ սեղմումով թաքցնել մարդկանց դեմքերը:
Ինչպե՞ս օգտագործել դեմքերի փակման ֆունկցիան:
  • Բացում եք  YouTube-ի Ձեր պրոֆիլը,
  • Սեղմում եք աջ վերևի անկյունում գտնվող «Менеджер видео» պիտակի վրա:
  • Բացված էջում կտեսնենք բոլոր վիդեոները, որոնք դուք եք տեղադրել , իսկ նրանց կողքին «Изменить»: Սեղմում ենք «Изменить»:
  • Բացվելու է վիդեոյի մասին ամբողջական ինֆորմացիա պարունակող էջ: Այս էջում ընտրում եք «Улучшить видео»:
  • Վիդեոյի ներքևի մասում  ավելացվել է նոր ՝ «Дополнительные функции» բաժին, բացում եք այն և ակտիվացնում եք   "Скрыть все лица" կետը: 
Եթե ամեն ինչ ճիշտ է և վիդեոն համարում եք ստացված, ապա սեղմեք «Сохранить как» և վերջ:
Սակայն, վերջում միայն նշեմ, որ որոշ դեպքերում ֆունկցիան կարող է չաշխատել:

Ինչպես արագ տեղադրել նշաններ ստեղնաշարի միջոցով

Հեղինակ Hayk գրվել է пятница, 13 июля 2012 г. | 07:46

Ինչպես արագ տեղադրել նշաններ ստեղնաշարի միջոցով
Հաճախակի օգտագործվող նշաններ, որոնք կարելի է ստանալ համակարգչի ստեղնաշարի ստեղնների միջոցով:
Alt  +  1  = ☺
Alt  +  10  =  ◙
Alt  +  19  =  ‼
Alt  +  2  = ☻
Alt  +  11  =  ♂
Alt  +  20  =  ¶
Alt  +  3  =  ♥
Alt  +  12  =  ♀
Alt  +  21  =  §
Alt  +  4  =  ♦
Alt  +  13  =  ♪
Alt  +  22  =  ▬
Alt  +  5  =  ♣
Alt  +  14  =  ♫
Alt  +  23  =  ↨
Alt  +  6  =  ♠
Alt  +  15  =  ☼
Alt  +  24  =  ↑
Alt  +  7  =  •
Alt  +  16  =  ►
Alt  +  25  =  ↓
Alt  +  8  =  ◘
Alt  +  17  =  ◄
Alt  +  26  =  →
Alt  +  9  =  ○
Alt  +  18  =  ↕
Alt  +  27  =  ←
Alt  +  27  =  ←
Alt  +  177  =  ▒
Alt  +  0136  =  €
Alt  +  28  =  ∟
Alt  +  987  =  █
Alt  +  0139  =  ‹
Alt  +  29  =  ↔
Alt  +  0130  =  ‚
Alt  +  0145  =  ‘
Alt  +  30  =  ▲
Alt  +  0132  =  „
Alt  +  0187  =  »
Alt  +  31  =   ▼
Alt  +  0133  =  …
Alt  +  0171  =  «
Նմանատիպ նյութեր-

Հաջախ օգտագործվող նշանները սոցիալակն կայքերում՝

Facebook-ում կարող է հայտնվել նոր՝ «Want» կոճակ

Հեղինակ Hayk գրվել է среда, 4 июля 2012 г. | 04:30

Ծրագրավորող Թոմ Ուդինգտոնը(Tom Waddington) հետազոտելով աշխարհահռչակ Facebook.com սոցիալական ցանցում առկա կոդերը նկատել է մի կոդ, որը թույլ է տալիս ստեղծել Want  («Ուզում եմ») կոչվող կոճակ:
«Ներկայումս «Want» կոճակի աշխատանքը կասեցված է, չնայած այն  դեռ երևում է»,- գրել է ծրագրավորողը իր բլոգում:
«Want» կոճակը թույլ է տալիս Facebook-ին և մնացած այլ կողմնակի ծառայություններին հավաքել ինֆորմացիա այն մասին, թե ինչ իրեր են ցանկանում ձեռք բերել օգտվողները:
Սակայն Facebook-ի ղեկավարները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը և ոչ էլ հերքել են,-«Մենք մշտապես կատարում ենք նորամուծություններ, բայց այժմ ոչ մի նորություն չունենք, որը կարող ենք ներկայացնել Ձեզ»:
 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru