Այն մարդկանց համար, ովքեր հաճախ են աշխատում նկարների հետ ստեղծվել է շատ հետաքրքիր և պարզ կայք՝ iPiccy, որի միջոցով կարող եք փոփոխություններ անել նկարների հետ: Կայքը իր մեջ պարունակում է նաև տարրեր «Photoshop»-ից: Իմ կարծիքով սա լավագույնն է իր մրցակից կայքերից:
Այս կայքը չի պահանջում գրանցում և աշխատում է բացարձակ անվճար: Որպեսզի սկսեք աշխատանքը պետք է այցելեք այստեղ և սեղմեք Start editing կոճակը:
Վերևում տեղադրված մենյուն առաջարկում է նկարը փոփոխելու տարբեր եղանակներ՝editor (նկարների պտտում, չափսերի փոփոխում և այլն), effects (առավել օգտագործվող էֆեկտներ), text (տեքստի մուտքագրում) և painter (նկարչական գործիքներ):
Երբ ընտրում եք ցանկալի բաժինը, ձախ անկյունում բացվում է փոքրիկ պատուհան, որտեղ կարող եք մտցնել ձեր ցանկալի փոփոխությունները:
Արդեն պատրաստի նկարները կարող եք պահպանել՝ JPG, PNG, TIFF կամ BMP ֆորմատներով: Նաև կարող եք ստանալ նկարի URL հասցեն :