Գլխավոր » , » ThingLink —ծառայություն ինտերակտիվ նկարներ պատրաստելու համար

ThingLink —ծառայություն ինտերակտիվ նկարներ պատրաստելու համար

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 16 января 2012 г. | 02:38


Արդեն մի քանի օր է, ինչ ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի շատ հետաքրքիր ծառայության մասին, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում: Ահա և մի փոքր ժամանակ եմ գտել և կփորձեմ համառոտ ներկայացնել այս ծառայության մասին: Այսօր կխոսեմ «ThingLink» ծառայությունից, որը թույլ է տալիս ստեղծել ինտերակտիվ նկարներ և դրանց վրա տեղադրել տարբեր նշումներ (գրառումներ, հղումներ, երգեր, նկարներ և այլն):
Ծառայությունը աշխատում է հետևյալ կերպ.
Կայքում տեղադրվում է մի փոքրիկ «Script» կոդ: Կոդը տեղադրելուց հետո բացվում է համապատասխան նկարը, որի վրա տարբեր հատվածներում նախորոք Դուք պետք է կատարեք ցանկալի նշումները: Նկարը ավելացնելուց հետո, օգտվողները մկնիկի սլաքը նկարի վրա պահելուց հետո կտեսնեն այդ նշումները:
Այժմ ես Ձեզ համառոտ կներկայացնեմ, թե ինչպես պատրաստել ինտերակտիվ նկարները և դրանք օգտագործել կայքերում:
Նախ պետք է գրանցվել կայքում: Կայքում գրանցվելու համար կարող եք օգտագործել նաև Twitter-ի և Facebook-ի Ձեր պրոֆիլները:
Գրանցվելուց հետո դուք կարող եք նկարներ բեռնել 3 եղանակով:
1. Իհարկե, առաջին տարբերակը հենց համակարգչից նկարներ բեռնելու տարբերակն է: Սակայն այս տարբերակով սկզբում կարող եք միայն բեռնել 10 նկար: Բայց հետագայում կարող եք նաև ավելացնել օգտվելով կայքում գործող այլ ծառայություններից:
Բացի այդ, եթե ինչ որ մեկը գրանցվում է կայքում ձեր տեղադրած հղումի միջոցով, դուք ստանում եք հավելյալ ևս 10 նկար ավելացնելու հնարավորություն:
2. Երկրորդ տարբերակը Flicker  ծառայության միջոցով նկարների ավելացումն է:
Ձեզ միայն պետք է լրացնել օգտանունը և դուք կտեսնեք տվյալ օգտանվան տակ տեղադրված վերջին 20 նկարները: Դուք կարող եք ընտրել մեկ կամ մի քանի նկար միանգամից:
Այս եղանակից օգտվու ժամանակ դուք կարող եք բեռնել այնքան նկարներ, որքան կցանկանաք:
3. Երրորդ տարբերակը, ինչ որ այլ հոսթինգից կամ կայքից նկարի բեռնման եղանակն է:
Միայն պետք է տեղադրեք նկարի URL-հասցեն և սեղմեք "Tag this image" կոճակի վրա:
Կարող եք օգտագործել նկարների հետևյալ ֆորմատները - PNG, JPEG, GIF և BMP: Նկարբերի ծավալը պետք է չգերազանցի 5մբ և չափսերը պետք է լինեն 1280x1280 կամ ավել:
Հիմա փորձենք միասնին պատրաստել ինտերակտիվ որևէ նկար: Օրինակի համար օգտագործենք այս գեղեցիկ բնության նկարը:
Ես օգտվեցի առաջին տարբերակից և նկարը բեռնեցի համակարգչից: Բեռնելուց հետո նկարի ցանկացած հատվածում սեղմում ենք մկնիկի ձախ սեղմակի միջոցով և կատարում ենք համապատասխան գրառումները:
Գրառումները կատարելուց հետո մեզ մնում է միայն պահպանել նկարը և պատճենել նկարի ձախ վերևի անկյունում տեղադրված համապատասխան կոդը ու տեղադրել կայքի մեջ (չակերտների վրա սեղմելուց հետո կպացվի կոդը):
<!-- Սա մեր նկարի կոդն է, որը կարող է օգտագործել ցանկացած օգտվող -->
<img src="http://s2.thingpic.com/images/TU/9dnqkFL11yNC3dABnrpu.jpeg" width="940" class="alwaysThinglink"/><script src="http://www.thinglink.com/jse/embed.js#215406932142325761"></script>
Եթե, օգտվում եք  Wordpress և Blogger բլոգերային անվճար հարթակներից, ապա կարող եք այս կոդը առանց որևէ փոփոխության տեղադրել կայքի ցանկացած հատվածում, ինչպես նաև նյութերի մեջ:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru