Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր կփորձենք միասին Blogger-ում տեղադրել որևէ հետաքրքիր կոդ: Հաշվի առնելով այն, որ էլ-փոստում և մեկնաբանություններում հաճախակի եմ ստանում հարցեր՝ Blogger-ում նկարներ տեղադրելու մասին, որոշեցի այս նյութը նվիրել նկարներին:
Այս կոդը հատկապես կարող է օգտակար լինել այն բլոգներին, որոնցում շատ են նկարները և հատկապես բարձր որակ ունեցող նկարները:
Դուք կարող եք նկարները տեղադրել փոքր չափերով, իսկ օգտվողները կկարողանան այն տեսնել իրական չափերով:
Նաև նշեմ, որ կոդը տրամադրել է JQuery.com կայքը:
Եվ այսպես անցնենք գործի: Նախքան որևէ փոփոխություն անելը կրկնօրինակում ենք բլոգը: Եթե չգիտեք, թե ինչպես դա անել, ապա կարող եք օգտվել այս նյութից:
- Քայլ 1-Ավելացնում ենք Css կոդը: Մուտք են գործում Blogger-ի կառավարման էջ և կատարում ենք այս քայլերը՝ Design > Edit Html կամ (Шаблон › Изменить HTML>Расширить шаблоны виджета):
Վեևի քայլերը կատարելուց հետո գտնում ենք ]]></b:skin> կոդը:
]]></b:skin>
Այս կոդը գտնելուց հետո, նրա անմիջապես վերևում տեղադրում ենք ներքևում տրված Css կոդը:
#easy_zoom{width:600px;height:400px;border:5px solid #eee;background:#fff;color:#333;position:fixed;top:35px;left:50%;overflow:hidden;-moz-box-shadow:0 0 10px #555;-webkit-box-shadow:0 0 10px #555;box-shadow:0 0 10px #555;/* vertical and horizontal alignment used for preloader text */line-height:400px;text-align:center;}
Զգուշացում-դեղին գույնով նշված թիվը փոփոխում ենք ըստ բլոգի էջերի չափսերի:
- Հաջորդ 2-րդ քայլում արդեն փնտրում ենք </head> կոդը և ավելացնում ենք JQuery կոդը: Կոդը գտնելուց հետո ներքևում տրված կոդը տեղադրում ենք անմիջապես նրա վերևում:
</head>
<script src='https://ajax.googleapis.com/ajax/libs/jquery/1.4.4/jquery.min.js' type='text/javascript'/><script src='http://suyb.googlecode.com/files/easyzoom.js' type='text/javascript'/><script type='text/javascript'>$().ready(function() {$('a.zoom').each(function(i) {$(this).easyZoom();});});</script>
Այս երկու քայլը կատարելուց հետո պարպանում ենք կաղապարը և անցնում ենք առաջ:
- Վերջին՝ 3-րդ քայլում արդեն պետք է ավելցանենք այսպես կոչված նկարի «շարժիչ» կոդը:
Հիմա արդեն յուրաքանչյուր անգամ, երբ բլոգում կտեղադրեք որևէ նկար, պետք է նկարի հասցեն տեղադրեք ներքևում նշված կոդի մեջ:
<div class="separator" style="clear: both; text-align: center;"><a class="zoom" href="Այստեղ տեղադրում ենք նկարի հասցեն" imageanchor="1" style="margin-left: 1em; margin-right: 1em;"><img border="0" height="205" src="Այստեղ տեղադրում ենք նկարի հասցեն" width="320" /></a></div>
*Կոդի մեջ գույներով նշված թվերը, նկարի չափսերը փոփոխելու համար են: