Google Maps-ում ավելացրել է այսպես կոչված «ուղաթիռային ռեժիմ»-ը: Google Maps-ի ծրագրավորողները հնարավորություն են ստեղծել կոնկրետ տեղանքը ավելի լայն ծավալով դիտելու համար: Սա հատկապես արված է ճանապարհների համար, որպեսզի վարորդները ավելի լավ տեսնեն ճանապարհը և կողմնորոշվեն անծանոթ տարածքում:
“Helicopter view” ֆունկցիան հասանելի է առանձին ռեժիմներում: Որպեսզի այս ֆունկցիան սկսի գործել, պետք է նշվի ճանապարհի սկզբնական և վերջնական կետերը: Սեղմելով համապատասխան կետի վրա կարելի կլինի դիտել ամբողջ ճանապարհը թռչնի թռիչքի բարձրությունից:
Ցավոք այս ֆունկցիան դեռ հասու է ոչ բոլոր տեղանքների համար և այն բարդ կլինի միանգամից գնահատել: Այս նույն ֆունկցիան նաև ավելացվել է Google Earth ծրագրում:
Բացի այս ֆունկցիան Գուգլ Քարտեզում (Google Maps) ավելացվել է մեկ այլ ֆունկցիա, որը հնարավորություն է տալիս տեղանունները կարդալ տեղական լեզվով: Այսինքն, եթե դիտում ենք Հայաստանից, ապա տեղանունները մեզ ներկայացվում են հայերեն (նշեմ հայ օգտվողների համար այս և վերևի նշված ֆունկցիաները դեռևս մասամբ են հասու):
Այս ֆունկցիան միշտ միացված է և այն անջատելու համար պետք է օգտվել քարտեզի աջ վերևի անկյունում գտնվող մենյուից: