Գլխավոր » , » Պատրաստում ենք ինտերակտիվ քարտեզներ

Պատրաստում ենք ինտերակտիվ քարտեզներ

Հեղինակ Hayk գրվել է среда, 30 ноября 2011 г. | 07:06


Նոր կայքեր, որտեղ կարող եք պատրաստել ինտերակտիվ քարտեզներ՝ Travellerspoint, API Яндекс.Карты, QuickMaps, ZeeMaps, TripGeo Direction Map.
1. TravellersPoint
Travellerspoint – շատ լավ օնլայն-ծառայություն, որը թույլ է տալիս ճանապարհորդներին կարգավորել իրենց ճանապարհը արագ կերպով: Այստեղ կարող եք կատարել Ձեր ցանկալի նշումները, ստեղծել այն վայրերի քարտեզները, որտեղ եղել եք և որտեղ, որ պետք է լինեք: Բացի այդ նաև այդ քարտեսները կարող եք տեղադրել Ձեր անձնական բլոգում:

2. API Яндекс.Карты
API Яндекс.Карт — Անվճար ծառայություն, որը հնարավորություն է տալիս ստեղծել քարտեզներ և տեղադրել կայքերում: API Яндекс.Карт-ի միջոցով կարող եք ղեկավարել քարտեզը ամբողջությամբ, ինչպես նաև պատրաստել տարբեր հավելումներ:
3. QuickMaps
QuickMaps-ի օգնությամբ կարող եք արագ պատրաստել այն տեղանքի քարտեզը, որտեղ որոշել եք այցելել: Պատրաստված քարտեզները կարող եք պահպանել, ինչպես նաև տեղադրել Ձեր կայքում:
4. ZeeMaps
ZeeMaps-ը հասարակ և օգտակար ծառայություն է, որը թույլ է տալիս շատ արագ պատրաստել ինտերկատիվ քարտեզ և օգտագործել: Այստեղ կարող եք օգտագործել Google Spreadsheet և CSV ֆայլերը: Քարտեզը պատրաստելուց հետո, այն կարող եք պահպանել JPG կամ PDF ֆորմատներով:
5. TripGeo Direction Map
Օգտագործելով TripGeo Direction Map-ը դուք կարող եք պատաստել քարտեզներ Google Map-ի օգնությամբ: Հնարավորություն կա պատրաստել տարբեր մասշտաբների քարտեզներ և այնտեղ ցուցադրել Street View քարտեզի ցանկացած կետում:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru