Հավանաբար բոլորին ծանոթ է այն իրավիճակը, երբ պատահաբար համակարգչից ջնջվում է շատ կարևոր ֆայլ: Նախ այն հայտնվում է աղբամանում: Սակայն լինում են դեպքեր, երբ ֆայլը ջնջվում է նաև աղբամաինց: Այս դեպքում թվում է, թե ամեն ինչ կորած է: Բայց ո՛չ, մի շտապեք հուսահատվել:
Ի՞նչ անել: Ինչպե՞ս վերականգնել այն:
Ահա և մի քանի օր առաջ, այս ամենը տեղի ունեցավ նաև ինձ հետ, և սկսեցի «փորել» ինտերնետը: Այս մասին կար այնքան շատ ինֆորմացիա, որ թվում էր, թե ավելի լավ է չվերականգնել ֆայլը:
Ի՞նչ անել: Ինչպե՞ս վերականգնել այն:
Ահա և մի քանի օր առաջ, այս ամենը տեղի ունեցավ նաև ինձ հետ, և սկսեցի «փորել» ինտերնետը: Այս մասին կար այնքան շատ ինֆորմացիա, որ թվում էր, թե ավելի լավ է չվերականգնել ֆայլը:
Շարունակելով փնտրտուքը հանկարծ գտա մի փոքրիկ, բայց շատ օգտակար ծրագիր՝ Undelete Plus 2.98 Portable (Ներբեռնել):
Ծանոթանանք ծրագրի ինտերֆեյսի հետ - Ծրագիրը անգլերեն է, սակայն կա նաև ռուսերեն տարբերակը: Տրված են կոնտակտային տվյալներր՝ կայք՝ "http://www.undelete-plus.com" և էլ-փոստ՝ support@undelete-plus.com: Ներքևում ծրագրի տարբերակն է՝ 2.9.8.0 և այլն:
Բոլոր քայլերը անելուց հետո, սեղմում ենք Start Scan կոճակը և սպասում ենք, մինչև կավարտվի վերականգնումը:
Ահա, թե ինչ ստացվեց:"File Types" բաժնում առաջարկվում է ընտրել ջնջված ֆայլի ֆորմատը: Որպեսզի միայն երևան ցանկալի ֆայլերը, ընտրեք համապատասխան ֆորմատը: Ինձ մոտ .avi ֆորմատի տեսանյութ է, այդ պատճառով ընտրել եմ՝ "Avi Multimedia". Հետո գտնված ֆայլերի մեջից ընտրում ենք մեր փնտրած ֆայլը : Ինձ մոտ՝ "GEOGRAFIA.avi":
Շտապեք վերականգնել ջնջված կարևոր նյութերը և ֆայլերը: