Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցավ Եվրո-2012-ի վիճակահանությունը, որին ներկա էին ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահները և մի շարք այլ պաշտոնյաններ: Ներկա են եղել նաև ֆուտբոլի լեգենդներ Զինեդին Զիդանը, Մարկո վան Բաստենը և այլոք:
Այսպիսով Եվրո-2012-ի ուղեգիր ձեռք բերած 14 թիմերը և ընդունող երկրների հավաքականները բաժանվեցին 4 խմբի և հունիսի 8-ից հուլիսի 1-ը Ուկրաինայի և Լեհաստանի 8 քաղաքներում կպայքարեն մայրցամաքի չեմպիոնական տիղոսի համար:
Եվրոպայի 2012թ.-ի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում` խմբերն ստացան հետեւյալ տեսքը.
Խումբ A
Լեհաստան
Հունաստան
Ռուսաստան
Չեխիա
Խումբ B
Հոլանդիա
Դանիա
Գերմանիա
Պորտուգալիա
Խումբ C
Իսպանիա
Իտալիա
Իռլանդիա
Խոռվաթիա
Խումբ D
Ուկրաինա
Շվեդիա
Ֆրանսիա
Անգլիա
Ուշադրություն դարձնենք C խմբին, որը իմ կարծիքով ամենաբարդ խումբն է ստացվել: Այստեղ տեղ են գտել 2010թ Աշխարհի չեմպիոն Իսպանիան, 2006թ Աշխարհի չեմպիոն Իտալիան, շատ համառ Խոռվաթիան և իհարկե մեզ քաջ հայտնի Իռլանդիայի հավաքականը: