Հիշեցի հանկարծ խոսքերն այն անձանց,
Ովքեր եղել են մարդիկ փառապանձ,
Մարդիկ ՝ ում համար արվեստն ու սերը,
Եղել են կյանքում իրենց մեծ դերը:
Այդ մարդկանցից էր Ա.Մոդիլիանին
Ով սիրահարվեց կնոջն ու արվեստին:
Եվ նա որոշեց սերն համատեղել՝
Սիրած կնոջն անպայման վրձնել:
Եվ դիմեց կնոջն նա այս խոսքերով.
-Եթե քեզ սիրեմ անարատ սիրով
Եվ ես հավատամ հոգուտ երազկոտ,
Ես կնկարեմ աչքերդ թախծոտ:
Եվ նա նկարեց:
Անցան ամիսներ.հոգուս խոսքերում սերը բույն դրեց:
Սիրեցի նրան անարատ սիրով՝
Նրան տվեցի ես ամբողջ հոգով,
Բայց չէի հիշում ես դեմքը նրա,
Միայն աչքերը՝ մութ դեմքի վրա:
Ես հասկացա արվեստի լեզուն,
Ու որ խոսքերը իզուր չեն հնչում
Սերը զորեղ է զենքից էլ ավել,
Որ կարողացավ ինձ պոետ դարձնել:
Արման Ավետիսյան