Գլխավոր » , » Ինչպես նոր մեքենաներ ավելացնել Need for speed Most Wanted խաղում

Ինչպես նոր մեքենաներ ավելացնել Need for speed Most Wanted խաղում

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 11 декабря 2011 г. | 15:16

Այս նյութում կփորձեմ ներկայացնել մի հնարք, որի միջոցով կարող եք նոր մեքենաներ ավելացնել շատ հայտնի Need for speed Most Wanted խաղում:
Նախ հնարքը կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի համակարգչում լինի  Most Wanted խաղի անգլերեն տարբերակը, որը կարող եք ներբեռնել այստեղից ,Torrent ծրագրի միջոցով:

Եթե արդեն տեղադրել եք խաղի անգլերեն տարբերակը, ապա արդեն կարող ենք անցնել հաջորդ քայլին:
  1. Բեռնում ենք և տեղադրում ենք հատուկ Most Wanted-ի համար նախատեսված հավելումը: Հավելումը բեռնեք այստեղից:
  2. Հետո ներբեռնում և տեղադրում ենք  Mod Loader ծրագիրը:
  3. Mod Loader-ի տեղադրման ժամանակ Ձեզ կառաջարկվի բացի ծրագիրը ավելացնել նաև մեկ նոր ավտոմեքենա-Ferrari 360 Spider: Շարունակում ենք տեղադրումը առանց որևէ փոփոխության: 
  4. Mod Loader-ի տեղադրումից հետո համակարգչի էկրանին հայտնվելու է նոր պիտակ՝ "Need for Speed™ Most Wanted (Mod Loader)" անունով: Եթե դուք ցանկանում եք խաղալ նոր մեքենաներով, ապա խաղը բացում եք այս պիտակի միջոցով, իսկ եթե ցանկանում եք խաղալ հին տարբերակը, ապա բացում եք խաղը տեղադրելու ժամանակ ստեղծված պիտակի միջոցով:
  5. Բացում ենք խաղը  "Need for Speed™ Most Wanted (Mod Loader)" պիտակի միջոցով, որպեսզի ստուգենք խաղի աշխատանքը: Եթե ամեն ինչ ճիշտ է ընթացել, ապա բեռնվող խաղի ներքևում պետք է հայտնվի նմանատիպ արտահայտություն՝ "Most Wanted Mod Loader initialize":
  6. Մուտք ենք գործում "My cars" բաժինը և փնտրում ենք Mercedes SL65 ավտոմեքենան: Եթե նրա փոխարեն մենք տեսնում ենք Ferrari 360 Spider մեքենան, ապա ամեն ինչ ճիշտ է ընթացել և կարող ենք շարունակել:
  7. Հաջորդ քայլում արդեն մնում է տեղադրել արդեն պատրաստի ավտոմեքենաները: Բեռնում ենք ավտոմեքենաները, բացում ենք արխիվը և նրա մեջ գտնվող "ADDONS" թղթապանակը տեղափոխում ենք խաղի Most Wanted թղթապանակի մեջ:
Հատուկ պատրաստված մեքենաներ խաղի համար:
BMW Z4 GT3 V2.0 2010 для NFS: Most Wanted.
Ferrari F248

Lamborghini Diablo SV
ВАЗ 2115 
 Chevrolet Corvette Sting Ray Concept
Porsche Cayenne Turbo S (Seacrest County Police Department)
Mosler MT900R
Մեքենաները տեղադրելուց  հետո արդեն կարող ենք խաղին ավելացնել ռուսաֆիկատոր կամ այլ լեզուներ, որոնք նախատեսված են խաղի համար:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru