Dropbox ընկերությունը թարմացրել է իր համանուն ծրագիրը հասցնելով այն երկրորդ տարբերակի: Հիշեցնեմ, որ այս ծրագրի միջոցով կարող եք տարբեր ֆայլեր բեռնել դեպի Dropbox համակարգ:
Այսպես, եթե ցանկանում եք ինչ-որ ֆայլ բեռնել Dropbox, ապա ձեզ անհրաժեշտ է միայն բացել «Мои документы»-ում ստեղծված Dropbox թղթափանակը և անհրաժեշտ ֆայլը տեղափոխել այնտեղ, որից հետո ավտոմատ այն բեռնվելու է Dropbox համակարգ:
Dropbox 2.0-ում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք իհարկե նպաստել են ծրագրի աշխատանքի լավացման վրա: Նաև նշվում է, որ ծրագիրը նաև աշխատելու է Google Android 4.0 օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վրա:
Բացի այդ սմարթֆոններից օգտվողները կարող են օգտվել նաև այլ ֆունկցիաներից, օրինակ, կարող են փոփոխել ֆայլերի անունները ոչ օնլայն ժամանակ:
Dropbox 2.0-ում վերացվել են նախկին տարբերակում առկա թերությունները:
Dropbox 2.0-ը արդեն կարող եք նեբեռնել նաև Android Market-ից: