Մոտենում է ձմեռային քննաշրջանը: Բոլորս եռուզեռի մեջ ենք` կրեդիտներ, ակտիվություն, ինքնուրույնություն, հարցաշար, հարցատոմս…Առանց խուճապի: Լիցքաթափվում ենք և արձանագրում մեր ուսանողական կյանքի հետաքրքիր ու զավեշտալի դեպքերը:
***
Միայն ուսանողներն ու աշակերտներն են “Ժամը քանի՞սն է” հարցին պատասխանում “Մնաց տասը րոպե”:
***
Աստված երկար կյանք ու առողջություն տա այն դասախոսներին, ովքեր չեն նկատում, որ մենք արտագրում ենք:
***
Եթե մարդը ձեր հարցին հարցով է պատասխանում, ուրեմն կամ հրեա է կամ էլ ուսանող:
***
-Վաղվա քննության համար ի՞նչ ունես:
- Հույս, հավատ ու օպտիմիզմ:
***
Ուսանողն ամեն ինչ գիտի: Անգամ գիտի այնպիսի տեսք ընդունել ասես` ամեն ինչ գիտի:
***
-Եկեք վաղվա քննությանը ծաղիկներով գնանք:
-Չէ, եկեք տորթով գնանք:
-Ավելի լավ է ուղեղներով գնանք, այ թե կզարմանան:
***
Հիշեք, քննության ժամանակ ձեր արտաբերած յուրաքանչյուր բառ կարող է ձեր դեմ օգտագործվել:
***
Ոչինչ մարդկանց այդպես չի մտերմացնում, ինչպես քննության ժամանակ նույն տարբերակը:
***
-Պարոն Գրիգորյան, կարո՞ղ եմ առանց պատրաստվելու պատասխանել:
-Վայ, խնդրեմ, դուք արդեն քսան րոպե պատրաստվում եք:
-Բայց միևնույնն է ոչինչ չեմ հիշել: