Եթե օգտվել եք Google օնլայն հանրագիտարանից Android կամ iPhone հեռախոսների միջոցով, հավանաբար նկատած կլինեք, որ տվյալ գրքի անկյունում կա կոճակ, որը թույլ է տալիս ներբեռնել այդ գիրքը: Այս ֆունկցիան վերջերս նաև ավելացվել է Chrome-ի օգտվողների մոտ:
Սակայն այստեղ ֆունկցիան գործում է մի քիչ այլ կերպ: Այն ավելի նման է Gmail և Google Docs ծառայություններում գործող ֆունկցիային: Որպեսզի կարողանանք ամբողջապես օգտվել այս հետաքրքիր ֆունկցիայից օֆֆլայն ռեժիմում, պետք է Google eBooks հավելումից բացի ավելացնենք ևս մեկ նոր հավելում: Այդ հավելումը կարող եք ներբեռնել Chrome Web Store-ից (Google Books): Բացի այս նաև մեկ քայլ կա, որը կատարելուց հետո կարող եք կարդալ գրքերը օֆֆլայն ռեժիմում: Օֆֆլայն գրքերը բացվում են միայն այս հասցեի միջոցով(books.google.com/ebooks/app):
Որպեսզի ավելացնեք գրքերը ձեր օֆֆլայն-գրադարանում, պետք է մկնիկի օգնությամբ ակտիվացնեք «Сделать доступной в оффлайн библиотеке» («Make available offline») կոճակը: