Քիչ առաջ հայտնաբերել եմ մի շատ հետաքրքիր խաղ www.android.com կայքում և ցանկանում եմ նաև այդ մասին տեղեկացնել ձեզ: Գրեթե համոզված եմ, որ շատ քչերն են տեղյակ այս խաղի մասին: Խաղը www.android.com կայքում տեղադրված (ծպտված) է այնպես, որ միայն լավ ուսումնասիրության արդյունքում կարելի է հայտնաբերել կամ ուղղակի պատահաբար (իմ դեպքում):
Ի տարբերություն մեր Հայաստանի, www.android.com կայքում արդեն կարելի է խաղալ ձնագնդի: Խաղը խաղալու համար մտնում ենք անդրոիդի պաշտոնական կայք, իջնում ենք կայքի ամենաներքևի հատվածը և մկնիկով սեղմում ենք անդրոիդի նշանի վրա: Սեղմելուց հետո փոքրիկ հատվածում բացվում է «խաղահրապարակը», որտեղ հայտնվում է ձնեմարդը և անդրոիդը:
Խաղը շատ հասարակ է: Պետք է միայն կենտրոնանալ և դիպուկ հարվածել ձնեմարդուն, ձնագնդիի միջոցով: Որքան շատ եք սեղմում մկնիկի սեղմակը, այնքան ավելի շատ է թռչում ձնագնդին:
Երեք դիպուկ հարվածից հետո դուք դառնում եք խաղի հաղթող և հասարակ անդրոիդի նշանը փոխարինվում է նմանատիպ նշանի:
Ի դեպ ուշադրություն դարձրեք, որ խաղը միայն տեղադրված է կայքի գլխավոր էջի վրա և այլ էջերում այն չի բացվում և սեղմելու դեպքում անդրոիդը միայն ձեռքն է շարժում կամ սկսում է խաղալ գնդակների միջոցով: