Հավանաբար նկատել եք, որ այս կայքի որոշ օգտվողների էջեր տարբերվում են «Vkontakte.ru»-ի ստանդարտ էջերից: Սակայն շտապեմ տեղեկացնել, որ էջի տեսքը փոխելու համար պետք չէ հավելյալ գումարներ վատնել և օգտվել որոշ կայքերում դրված վճարովի ծառայություններից:
Այժմ ձեզ կներկայացնեմ մի հնարք, որի միջոցով կարելի է փոխել «Vkontakte.ru»-ի ստանդարտ տեսքը: Հնարքի համար մեզ հարկավոր է FireFox բրաուզերը (հետագա նյութերում նաև կտեղեկացնեմ այլ բրաուզերների միջոցով տեսքը փոխելու եղանակը):
Եղանակ I
Եղանակ I
- Բացում ենք FireFox բրաուզերը և նրա մեջ տեղադրում ենք Addons Stylish հավելումը:
- Ներբեռնում ենք թեմաներ նախատեսված «Vkontakte.ru»-ի համար և շատ զգուշությամբ պատճենում ենք նրա մեջ առկա ինֆորմացիան(անգլերեն տառեր և թվեր)
- Բրաուզերի վերևի մասում պետք է արդեն առկա լինի Stylish կոճակ, սեղմում ենք այդ կոճակի վրա և ընտրում ենք Создать стиль>Для vkontakte.ru: (Եթե Stylish կոճակը չկա, ապա փորձեք ավելացնել ինքներդ՝ Вид>Строка состояния):
- Բացված դաշտում գրեք թեմայի նկարագրությունը: Իսկ ներքևի պատուհանում տեղադրում եք արդեն պատճենված կոդերը(առաջին քայլ): Կոդերը տեղադրում ենք {} ձևավաոր փակագծերի մեջ:
- Սեղմում ենք պահպանել « Cохранить» և միացնում ենք թեման:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. եթե նախքան այդ արդեն տեղադրված է եղել այլ թեմա, ապա ցանկալի է, որ այն անջատեք և հետո միացնեք նոր թեման:
Որպեսզի անջատեք թեման ուղղակի սեղմեք Stylish սեղմակի վրա, թարմացրեք էջը և վերջ:
Եղանակ II
Բայց եթե չեք ցանկանում նման եղանակով տեղադրել թեմաներ, կարող եք օգտվել նաև մեկ այլ առավել պարզ եղանակից:
- Սեղմում եք այստեղ, բեռնում եք այս հավելումը և տեղադրում եք համակարգչի մեջ:
- Որից հետո այցելեք այս կայքը http://get-styles.ru/catalog և ընտրեք թեմաներից մեկը՝ սեղմելով «Применить» կոճակի վրա: