Հարգելի՛ բլոգերներ, մոտ մեկ ամիս առաջ ձեզ ներկայացրեցի մի նյութ, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես կարելի է փոխել Ucoz հարթակի վրա պատրաստված բլոգի կաղապարը, իսկ այսօր ցանկանում եմ ներկայացնել BlogSpot հարթակի ստանդարտ կաղապարը փոխելու ձևը: Եթե հիշում եք՝ «Ինչպես պահպանել բլոգի կրկնօրինակը Blogger-ում» նյութում արդեն շատ հակիրճ խոսել էի այս մասին, բայց բլոգի շատ օգտվողներ ցանկանում են առավել մանրամասն տարբերակը:
Ի տարբերություն Ucoz-ի,WordPress-ի կամ այլ անվճար հարթակների, BlogSpot-ի կաղապարը փոխելը շատ հեշտ է: Պետք է միայն գտնել BlogSpot-ի համար նախատեսված ինչ-որ այլ կաղապար (կարող եք ներբեռնել այստեղից) և կատարել ներքևում նշված քայլերը:
- Կաղապարը ներբեռնելուց հետո մտնում ենք բլոգի կարգավորումների էջը և սեղմում ենք «Шаблон» ենթաբաժնի վրա, որից հետո սեղմում ենք «Резервное копирование и восстановление»
Որից հետո ստուգում ենք բլոգը և ուրախանում: