Գլխավոր » » Անցիալ ամսում «Вконтакте.ру» սոցիալական ցանցում տեղ գտած փոփոխությունները

Անցիալ ամսում «Вконтакте.ру» սոցիալական ցանցում տեղ գտած փոփոխությունները

Հեղինակ Hayk գրվել է среда, 22 февраля 2012 г. | 09:17


Հետաքրքիր նորություն սոցիալական ցանցերի և հատկապես «Вконтакте.ру»-ի սիրահարների համար: Այժմ ձեզ կներկայացնեմ անցիալ ամսում այս կայքում տեղ գտած փոփոխությունները:
  1. Նախ և առաջ կայքում արդեն կարելի է տեղադրել երաժշտական ստատուսներ: Բացի այդ կարելի է նաև տեսնել այն երգերը, որոնք տվյալ պահին լսում են ձեր ընկերները:
  2. Արդեն բոլոր օգտվողները կարող են օգտվել տեսազանգ ծառայությունից:
  3. Թողարկվել է «Вконтакте.ру» հավելումը  iPad-ի համար, ինչպես նաև թարմացվել են  iPhone-ի և ОС Android-ի համար նախատեսված հավելումները:
  4. Անձնական էջի  ձախ հատվածում հայտնվել է նվերների համար նախատեսված բաժին, որտեղ տեղադրված են նվերները 3 ենթաբաժիններով:
  5. Կատարելագործվել է միկրոբլոգային համակարգը
  6. Կայքում գրանցվելը արդեն ավելի հեշտ է դարձել:
  7. «Հանդիպում» ( «встречи» ) բաժնում ավելացվել են նոր ֆունկցիաներ, որոնք նախկինում հասանելի էին միայն խմբերին:
Բացի վերևում նշված մի քանի փոփոխությունը, կայքում տեղ են գտել նաև այլ փոփոխություններ: 
Ինպես տեղեկացնում է «Вконтакте.ру»-ի հիմնադիր՝ Պավել Դուրովը, կայքը շարունակելու է կատարելագործվել և հետագայում նոր անակնկալներ են սպասվում օգտվողներին:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru