
Մասնակցության համար նախ անհրաժեշտ է ունենալ հետաքրքիր նկար (կարող եք տրամադրել նաև ձեր անձնական նկարները), ապա այդ նկարը պետք է ուղղարկել 17hayk@mail.ru հասցեով:
Մրցույթի անցկացման կարգը՝
- Մրցույթը անցկացվելու է մեկ փուլով
Ուղարկված նկարներից կընտրվեն առավել հետաքրքիր 10 նկարները և կտեղադրվեն բլոգում՝ հարցման տեսքով: Բլոգի այցելուները նշված ժամանակահատվածի ընթացքում կքվեարկեն (յուրաքանչյուր այցելու կարող է քվեարկել ընդամնեը մեկ անգամ) իրենց դուր եկած նկարի օգտին և վերջնական արդյունքում առավել շատ ձայներ ստացած նկարը կդառնա մրցույթի հաղթող:
- Պարգևատրություն
Հաղթող նկարի հեղինակը կստանա 50 ok odnoklassniki.ru կայքում: Իսկ եթե հաղթողը չունի էջ այդ կայքում, ապա համապատասխան գումարը կփոխանցվի նրա հեռախոսահամարին:
- Արգելվում է
Խստիվ արգելվում է ուղարկել հայտնի մարդկանց, համացանցից ներբեռնած, էրոտիկ բնույթի, գովազդ պարունակող նկարների գրանցումը: Նմանատիպ նկարներ ուղարկելու դեպքում տվյալ նկարի հեղինակը կարգելափակվի և չի մասնակցի նաև հետագա կայանալիք մրցույթներին:
Դե ի՞նչ, շտապեք ուղարկել ձեր նկարները 17հayk@mail.ru հասցեով և գրանցվեք:
Հարցեր առաջանալու դեպքում, կարող եք դրանք թողնել մեկնաբանություններում:
