Գլխավոր » » «Google Chrome 19» բրաուզերը կփորձարկվի ծրագրավորողների կողմից

«Google Chrome 19» բրաուզերը կփորձարկվի ծրագրավորողների կողմից

Հեղինակ Hayk գրվել է вторник, 14 февраля 2012 г. | 04:52


Google ընկերությունը արդեն ներկայացրել  է Chrome 19 Dev բրաուզերը, որը շուտով կփորձարկվի ծրագրավորողների կողմից: Նոր տարբերակում փոփոխությունները շատ են, բայց առաջին փոփոխությունը, որը ակնհայտ է նոր՝ javascript (V8 3.9.4.0) շարժիչի առկայությունն է: Վերջինս թույլ է տալիս ծրագրավորել նոր հավելումներ և վերականգնում է 3D պատկերում առկա թերությունները: Նոր բրաուզերը հասանելի կլինի առաջիկա 6 շաբաթվա ընթացքում:
«Chrome Dev 19»-ը ապահովում է javascript Harmony, որը մի շարք առավելություններ է տալիս բրաուզերին: Ինչպես տեղեկացնում ենք Google-ի ծրագրավորողներ՝ Անդրեաս Ռոսսբերգը և Մայքլ Ստրազինգերը, V8 հանձնաժողովը և  Chrome-ը նախագծել են առաջիկայում զարգացնել javascript-ը և ավելացնել նոր հնարավորություններ:
Նշեմ մի քանի հնարավորություններ, որոնք կավելացվեն ծրագրավորողների կողմից՝
• Մեծ է հավանականությունը, որ կօգտագործվի lexical scoping և "var"-ի փոխարեն այսուհետ կնշվեն "const" և "let" կոդերը:
• Weak maps-ը թույլ կտա ստեղծել տարատեսակ աղյուսակներ և այլն:
Այս մասին տեղեկացնում է Chrome-ի պաշտոնական բլոգը:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru