Գլխավոր » » Youtube-ում ավելացվել է «նախնական դիտում» ֆունկցիան

Youtube-ում ավելացվել է «նախնական դիտում» ֆունկցիան

Հեղինակ Hayk գրվել է среда, 7 марта 2012 г. | 06:39


«Youtube»-ն թողարկել է նոր ֆունկցիա, որը կոչվում է Youtube Preview: Այս ֆունկցիայի միջոցով օգտվողները կարող են ընտրել այն հատվածը, որը ցանկանում են տեսնել: Ֆունկցիան աշխատում է շատ պարզ. Պետք է միայն մկնիկի սլաքը պահել նվագարկիչի վրա և ընտրել: Վիդեոյի ներքևի հատվածում հայտնվում է տվյալ հատվածի փոքրացված նկարը:
Եթե մկնիկի սլաքը տեղաշարժենք վիդեոյի երկայնքով, կտեսնեք մի շարք փոքրացված կադրեր:
90 րոպեից ավել տևող վիդեոների դեպքում այս ֆունկցիան աշխատում է այլ՝ ավելի բարդ եղանակով: Բացվում է հավելյալ հատված որի վրա տեղադրված են կես րոպեանոց հատվածներ, որոնց վրա էլ տեղադրված են կադրերը:
Այս ֆունկցիան մի քանի շաբաթվա ընթացքում հասանելի կդառնա Youtube-ի ողջ օգտվողներին:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru