Դու որ քո կոչմամբ
Անվանակից էիր
քաջ Մխիթարին,
Գևորգ իշխանին..
Թեկուզ Սարգսյան՝
Վազգեն անունով,
Դու մեր նորօրյա
Քսաներորդ դարում
Հինգերորդի պես,
Ազգդ կանգնած էր
Կործանման եզրին…
Դու պետք է լինեիր
Այն քաջն ու արին,
Որ շուրջդ խմբած
Բազում քեզպեսներ՝
Պետք է փրկեիր մեր ժողովրդին,
Այն ժողովրդին,
Որը, ո՞վ գիտի,
Առանց ձեզ հիմա
Գերին էր դարձել
Ո՞ր ժողովրդի…
Դու՛,
Որ քո ապրած
Քառասուն տարում
Քառասուն դա՜ր էիր
Մեջդ ամփոփել՝
Քառասունդարյա մեր պատմությունը,
Պետք է դառնայիր
Մեր նոր աստվածը,
Մեր սրբությունը…
Քո մեջ ապրում էր
Մեր Արամ արքան,
Որ սկիզբն էր
Մեր Ուրարտական թագավորության…
Մեջդ նիրհում էր