Գլխավոր » , , » Google Chrome-ն առաջ է անցնում Internet Explorer-ից

Google Chrome-ն առաջ է անցնում Internet Explorer-ից

Հեղինակ Hayk գրվել է вторник, 22 мая 2012 г. | 04:35

Google Chrome-ն առաջ է անցնում Internet Explorer-ից
Ահա և վերջ, ավարտվեց Microsoft  Internet Explorer-ի «գերիշխանությունը»: Առաջին անգամ պատմության մեջ Google ընկերության՝ Google Chrome բրաուզերը, առաջ անցավ Internet Explorer-ից:
Անցիալ շաբաթվա ընթացքում Chrome-ն դարձավ ամենաշատ օգտագործվող բրաուզերը ամբողջ աշխարհում, ինչի մասին և երկուշաբթի օրը հայտարարեց վիճակագրությունների կենտրոն StatCounter-ը: Մինչ այս Chrome-ն հաջողվել էր մի քանի անգամ ժամանակավորապես առաջ անցնել, բայց այս հանգստյան օրերին Chrome-ն վերջնականապես ամրապնդեց իր դիրքերը առաջին հորիզոնականում:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը անցիալ շաբաթվա ընթացքում Chrome-ից օգտվել են 32.76%: Համեմատության համար նշեմ, որ նույն ժամանակի ընթացքում Internet Explorer-ից օգտվել են օգտվողների 31,94%-ը:
Հարկ է նշել, որ Chrome-ին հաջողվեց առաջատար դառնալ վերջին երեք տարում հսկայական աշխատանքների շնորհիվ:
Վերջում միայն ավելացնեմ, որ բրաուզերների մնացած հնգյակում տեղ են գտել նաև՝ Firefox (25,47%), Safari (7,08%) և Opera (1,74%):

Ավելացնեմ, որ Հայաստանում ինտերնետից օգտվողների մեծ մասը  ևս շարունակում է օգտվել Chrome բրաուզերից (60,45%), իսկ նրան հաջորդում են հետևիալ բրաուզերները՝ Firefox (24.35%), Internet Explorer (7.67%), Opera (5.99%), Safari (1.11%):
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru