Ինչպես տեղեկացնում է Gmail-ի պաշտոնական բլոգը, այսուհետ այս ծառայությունից օգտվողները կարող են փոխել իրենց էջի ինտերֆեյսը ըստ իրենց ճաշակի: Նշեմ, որ նախկինում Gmail-ը թույլ էր տալիս ընդամենը ընտրել ծառայությունում առկա թեմաները և գունային համադրությունները:
Պաշտոնական բլոգում նշվում է,-«Դուք կարող եք բեռնել նկարներ համակարգչից, ընտրել «Google+»-ից կամ այլ կայքերից՝ հղումների միջոցով: Եթե չեք գտնում համապատասխան նկար, ապա կարող եք ընտրել «Популярные фотографии»-ի բաժնում գտնվող նկարները»: