
Հավելումից օգտվելու համար նախ պետք է այն տեղադրել բրաուզերում, ապա բացել բրաուզերի աջ վերևի անկյունում գտնվող «S» տառով նշանը և սեղմել «Найти стили для текущего сайта…»:
![]() |
Youtube-ի դիզայններից մեկը |
Որից հետո կբացվի էջ, որտեղ տեղադրված կլինեն տվյալ կայքի համար նախատեսված բոլոր թեմաները: Լավագույնները գտնելու համար կարելի է թեմաները դասավորել ըստ ռեյթինգի: Դրա համար պետք է կայքի ձախ մասում «Sort by» բաժնում ընտրել «Popularity» կետը:
Ցանկալի դիզայնը միացնելու համար պետք է բացել թեման և սեղմել «Install with Stylish» կոճակը:
Հավելումը հնարավորություն է տալիս նաև ստեղծել նոր դիզայն: Նոր դիզայն ստեղծելու համար սեղմեք «Управление установленными стилями»-ի վրա: