Google-ի աշխատակիցները սիրում են իրենց ծառայություններում թաքցնել տարատեսակ գաղտնիքներ կամ այսպես կոչված «Easter Eggs»: Դրանում կարող եք համոզվել որոնելով «zerg rush» կամ «do a barrel roll» բառերը:
Երեկ Google-ի որոնողական համակարգում նկատեցի ևս մեկ այսպիսի թաքնված ֆունկցիա: Այս անգամ հենց որոնողական համակարգի էջում սկսվում է «Կյանք» կոչվող խաղը: Խաղը տեսնելու համար որոնողական համակարգի տողում գրեք «conways game of life» և սեղմեք որոնել:
«Game of Life» խաղը ստեղծվել է մաթեմատիկ Ջոն Կոնվեմի կողմից մանրամասները այստեղ: