Գլխավոր » , , , » Ինչպես փոխել IP հասցեն և այցելել արգելափակված կայքեր

Ինչպես փոխել IP հասցեն և այցելել արգելափակված կայքեր

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 1 июля 2012 г. | 04:24

Ինչպես փոխել IP հասցեն և այցելել արգելափակված կայքեր
Ինչպես գիտեք ինտերնետում գոյություն ունեն հազարավոր կայքեր, որոնք հասանելի են սահմանափակ թվով երկրներում: Որպես կանոն, արգելափակվում են այնպիսի կայքեր, որոնք տրամադրում են անվճար ծառայություններ կամ ուղղակի անիմաստ է դրանց հասանելիությունը այլ երկրներում:
Օրինակ, այդպիսի կայքերից են  Google Music, Pandora, Rdio, Spotify և այլն: Սակայն նշեմ, որ գոյություն ունի մի հետաքրքիր հավելում, որի տեղադրումից հետո հեշտությամբ կարելի է օգտվել արգելափակված կայքերից:
«Stealthy» կոչվող հավելումը հնարավորություն է տալիս շատ արագ փոխել IP  հասցեն: Հավելումը ավտոմատ կերպով ընտրում է տվյալ տարածաշրջանի համար առավել արագ IP հասցե:
Հավելումը տեղադրելուց հետո բացում ենք կարգավորումների էջը: Այստեղ մենք կտեսնենք IP հասցեն փոխելու 3 տարբերակ.
normal —այս տարբերակը կարող եք օգտագործել, երբ ցանկանում եք թաքցնել ձեր գտնվելու վայրը:
USA — այս տարբերակը փոխում է ձեր IP հասցեն ամերիկյան IP հասցեով, որը թույլ է տալիս օգտվել մի շարք անհասանելի կայքերից ( Google Music, Pandora, Rdio, Spotify )
custom — այս տարբերակը թույլ է տալիս ընտրել IP հասցեն ըստ ցանկության:
Բացի այս 3 տարբերակները, կարգավորումներում Դուք կարող եք ընտրել այն կայքերը, որոնք չեք կարողանա մուտք գործել ձեր բրաուզերի միջոցով: 
Վերջում միայն ավելացնեմ, որ այս հավելումը օգտագործեք միայն անրաժեշտության դեպքում:
Ներբեռնել Google Chrome-ի համար

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru