Ինչպես նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական էջը, այսուհետ ABBYY Lingvo ծրագրում կարող եք օգտվել հայերեն բառարանից:
«Ներկայացնում ենք «ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «ABBYY» ընկերության բացառիկ համագործակցության շնորհիվ հանրահայտ «ABBYY Lingvo x5» էլեկտրոնային բառարանը համալրվել է նաև հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններով:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բազմալեզու բառարանը հատկապես հարմար է նրանց, ովքեր ուսումնասիրում են եվրոպական լեզուներ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունարեն և ֆիններեն:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի առաջարկվող տարբերակում ընդգրկված հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն ինչպես նաև հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններն արտահայտում են այս լեզուների ժամանակակից օգտագործման հիմնական նրբությունները:
«ABBYY Lingvo x5 հայերեն» բառարանի արժեքը կազմում է 17000 դրամ:
Վաճառքի պաշտոնական մեկնարկի օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում «ABBYY Lingvo x5 հայերեն» DVD սկավառակը վաճառվում է բացառապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մի շարք սպասարկման կենտրոններում»: