Եթե հիշում եք բլոգի նյութերից մեկում խոսել եմ այն մասին, թե ինչպես կարելի է պատրաստել թեմաներ Google Chrome-ի համար: Այսօր ևս կներկայացնեմ մի հետաքրքիր եղանակ թեմաներ պատրաստելու համար, այս եղանակը թույլ է տալիս պատրաստել գեղեցիկ թեմաներ շատ արագ:
Google ընկերությունը թողարկել է իր հերթական պաշտոնական հավելումը Google Chrome-ի համար, որը կոչվում է My Chrome Theme: Այս հավելման միջոցով կարող եք ընդամենը երեք քայլով պատրաստել հետաքրքիր թեմաներ: Սակայն, մինչ թեմա պատրաստելը պետք է տեղադրել հավելումը, որը տեղադրելուց հետո կբացվի պատուհան, որտեղ և կարող եք պատրաստել ցանկալի թեմաները:
I քայլ
Առաջին քայլում անհրաժեշտ է տեղադրել ֆոնային նկարը: Ֆոնային նկարը կարելի է տեղադրել ինչպես համակարգչից, այնպես էլ վեբ-տեսախցիկի օգնությամբ: Բեռնված նկարը միանգամից կցուցադրվի պատուհանում և պետք է տեղաշարժել ու ընտրել նկարի դիրքը: Հաջորդ քայլին անցնելու համար սեղմեք Continue to Step 2:
II քայլ
III քայլ
Այս քայլում մնում է միայն լրացնել թեմայի անունը և նկարագրությունը, որից հետո արդեն կարող եք տեղադրել բրաուզերում սեղմելով Install My Theme կոճակը:
Թեման կարող եք օգտագործել ինչպես դուք, այնպես էլ Ձեր ընկերները: