Google-ը թարմացրել է Թարգմանիչ (Dictionary) ծառայության OneBox ինտերֆեյսը: Այժմ բառեր թարգմանելու ընթացքում կարելի կլինի տեսնել նաև այդ բառերի հոմանիշներին: Հոմանիշները կարելի էր տեսնել նաև նախկինում, սակայն նրանք հայտնվում էին միայն «more info» կոճակը սեղմելուց հետո: Սակայն, մեծ պահանջարկի շնորհիվ այդ ծառայությունը իր տեղը գտավ OneBox-ում:
Տեղի է ունեցել ևս մեկ փոփոխություն:
Այժմ OneBox -ը մեծ ուշադրություն է դարձնում խոսքի մասերին: Որպեսզի Dictionary OneBox-ը ցուցադրվի, ապա պետք է փնտրվող հարցի սկզբում գրել define կամ definition բառերը:
Որոշ դեպքերում,(եթե ձեր փնտրած նյութի հետ կապված ինչ-որ բան չի հայտնաբերվում) Google -ը ցուցադրում է այնպիսի արդյունքներ, որոնք համարում է, որ ձեզ կարող են օգտակար լինել: