Գլխավոր » , , » Microsoft-ը Firefox և Chrome բրաուզերներին համարում է վտանգավոր

Microsoft-ը Firefox և Chrome բրաուզերներին համարում է վտանգավոր

Հեղինակ Hayk գրվել է четверг, 13 октября 2011 г. | 06:13


Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր կայք, որի նպատակն է բարձրացնել բրաուզերների անվտանգությունը: Կայքում փորձության են ենթարկվում  Internet Explorer, Mozilla Firefox և Google Chrome բրաուզերները: 
Երբ մուտք են գործում  Your Browser Matters կայքը  Firefox  և Chrome  բրաուզերների միջոցով տեսնում ենք, որ բրաուզերի անվտանգությունը գնահատվում է համապատասխանաբար 2 և 2,5  միավոով: Ամենաբարձր միավորը 4 միավորն է: 
Բայց, երբ մուտք ենք գործում  IE9 բրաուզերի միջոցով տեսնում ենք, որ անվտանգությունը գնահատվում է 4 միավորով: IE7 բրաուզերի անվտանգությունը գնահատվում է 1, իսկ IE5-ինը 0 միավորով: Նաև նշեմ, որ կայքը ընդհանրապես հրաժարվում է Apple Safari-ին գնահատական տալուց: 
Էջը ստեղծվել է այն բանի համար, որպեսզի տեղեկացնի օգտվողներին ներկայիս բրաուզերների ֆունկցիաների մասին:
Բացի այդ նաև կայք մուտք գործելուց հետո, տեղեկացվում է համակարգչում առկա որոշ խնդիրների մասին :
Կայքը նաև Windows-ը թարմացնելու հնարավորություն է տալիս: 
Նշեմ նաև, որ կայքի ստեղծվելուց ընդամենը մի քանի ժամ հետո Firefox-ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Նայթինգելը հայտարարել է,-«Մենք հպարտ ենք Mozilla-ի երկարամյա գործունեության համար և համոզված ենք նրա հուսալիության մեջ»:
Չնայած այն բանին, որ Your Browser Matters  կայքը նոր է ստեղծվել, բայց արդեն ունի իր հովանավորները՝ Anti-Phishing Working Group, Online Trust Alliance և the Identity Theft Counsel:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru