Latest Post
Показаны сообщения с ярлыком Google. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Google. Показать все сообщения

«Google Docs»-ը դադարեցնում է հին ֆորմատների հետ աշխատանքը «.doc, .xls, .ppt»

Հեղինակ Hayk գրվել է пятница, 28 сентября 2012 г. | 06:45

«Google Docs»-ը դադարեցնում է հին ֆորմատների հետ աշխատանքը .doc, .xls, .ppt
Ինչպես տեղեկացնում է Google Apps բլոգը հոկտեմբերի 1-ից Google Docs-ից օգտվողները այլևս չեն կարողանա բեռնել Microsoft Office 1997-2003-ով (.doc, .xls, .ppt) ստեղծված փաստաթղթերը:
Google-ի տեղեկությունների բաժնում նշված են այն բոլոր ֆորմատները, որոնք կարող եք օգտագործել Google Docs-ում. Microsoft Office (.docx, .xlsx և .pptx), ODT և RTF տեքստի համար, ODS և CSV աղյուսակների համար, SVG/PNG/JPEG ներկայացումների համար, ինչպես նաև PDF, TXT և HTML բոլոր տեսակի փաստաթղթերի համար:
Microsoft Office 1997-2003-ից (.doc, .xls, .ppt) օգտվողներին  խորհուրդ է տրվում տեղադրել Compatibility Pack հավելումը, որը թույլ կտա նաև բացել նոր ֆորմատները (.docx, .xlsx և .pptx):

Gmail-ում տեղի կունենան նոր փոփոխություններ

Հեղինակ Hayk գրվել է среда, 15 августа 2012 г. | 03:23

Gmail-ում տեղի կունենան նոր փոփոխություններԻնտերնետից օգտվողներից շատ շատերը Gmail-ում ունեն մի քանի հաշիվներ: Բացի այդ տնային համակարգիչներից կարող են օգտվել տարբեր մարդիկ, այդ իսկ պատճառով Google-ն որոշել է փոխել Gmail մտնելու գլխավոր էջը:
Ինչպես տեղեկացնում են Gmail-ի ծրագրավորողները, էջը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի է միայն մի քանի օգտվեղների: 
Փոփոխությունից հետո մուտքի համար նախատեսված էջում օգտվողները կարող են տեսնել միանգամից մի քանի հաշիվներ: Օգտվողները, իրենք կարող են ընտրել էջում ցույց տրվող հաշիվների թիվը: 
Չնայած այս տեղեկություններին, Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս ինֆորմացիան:

Google-ն թարմացրել է իր որոնողական համակարգի էջը

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 30 июля 2012 г. | 06:02

Google-ն թարմացրել է իր որոնողական համակարգի էջը
Պարզվում է Google ընկերությունը թարմացրել է իր որոնողական համակարգի էջը: Եթե ուշադրություն ենք դարձնում Google-ի որոնողական համակարգի նախկին էջին նկատում ենք, որ (все результаты, картинки, карты, видео, новости և այլն) ֆունկցիաները տեղադրված են կայքի ձախակողմյան հատվածում:
Այժմ այս նույն ֆունկցիաները տեղադրվել են որոնման արդյունքների հենց վերևի հատվածում: Բացի այդ նաև այս ցանկը ստացել է բացվող մենյուի տեսք: Այս փոփոխությունների արդյունքում նշված ֆունկցիաները ավելի հաճախակի են սկսվել օգտագործվել:
Նոր էջը ժամանակի ընթացքում կակտիվանա բոլոր օգտվողների մոտ:

«Conways game of life» խաղը Google-ի որոնողական համակարգում

Հեղինակ Hayk գրվել է четверг, 19 июля 2012 г. | 06:56

«Conways game of life» խաղը Google-ի որոնողական համակարգումGoogle-ի աշխատակիցները սիրում են իրենց ծառայություններում թաքցնել տարատեսակ գաղտնիքներ կամ այսպես կոչված «Easter Eggs»: Դրանում կարող եք համոզվել որոնելով «zerg rush» կամ «do a barrel roll» բառերը:
Երեկ Google-ի որոնողական համակարգում նկատեցի ևս մեկ այսպիսի թաքնված ֆունկցիա: Այս անգամ հենց որոնողական համակարգի էջում սկսվում է «Կյանք» կոչվող խաղը: Խաղը տեսնելու համար որոնողական համակարգի տողում գրեք «conways game of life» և սեղմեք որոնել:
«Game of Life» խաղը ստեղծվել է մաթեմատիկ Ջոն Կոնվեմի կողմից մանրամասները այստեղ:

Աշխարհահռչակ ընկերությունները կազմակերպել են «Gay Pride»

Հեղինակ Hayk գրվել է среда, 27 июня 2012 г. | 07:55

Այս կիրակի աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել հոմոսեսքսուալների շքերթներ «Gay Pride»: Շքերթները նվիրված են եղել 1969թ հունիսին Նյու-Յորքում՝ ոստիկանների և հոմոսեքսուալների միջև տեղի ունեցած ընդհարման ժամանակ զոհված հոմոսեքսուալների հիշատակին:
Եվ ահա, աշխարհահռչակ մի շարք ընկերություններ և սոցիալական ցանցեր ևս կազմակերպել են նմանատիպ «Gay Pride»: 
Շքերթից բացի, Google-ը իր որոնողական համակարգում Gay Pride, gay կամ lesbian բառերը որոնելու ժամանակ որոնման տողը պատում է ծիածանագույն նախշով:

Նոր նախագիծ Google-ի կողմից

Հեղինակ Hayk գրվել է суббота, 23 июня 2012 г. | 06:55

Նոր նախագիծ Google-ի կողմից
Google ընկերությունը ստեղծել է նոր նախագիծ, որը կոչվում է Endangered Languages: Ծառայության նպատակը «մեռնող լեզուների» պահպանումն է:
Ըստ Google-ի, գոյություն ունեցող 7 հազար լեզուների մոտ կեսը դարի վերջում կարող է մեռնել: Ահա և այդ ամենից խոսափելու համար ստեղծվել է  Endangered Languages նախագիծը:
Նախագծի կայքում օգտվողները կարող են գտնել այն ամենը, ինչը կարող է օգտակար լինել լեզուների պահպանման համար: 
Օրինակ, կայքում կգտնվեն բարձր որակի ձայնագրություններ, պատմական նյութերի կրկնօրինակումներ, ինչպես նաև լեզուները ուսումնասիրելու և դրանք սովորելու համար նախատեսված գործիքներ:
Չնայած նախագծի հեղինակը համարվում է Google-ը, բայց առաջիկայում նրան են պատրաստվում միանալ մի շարք ընկերություններ, ինչպիսիք են՝ FPCC-ը (First Peoples’ Cultural Council), Institute for Language Information and Technology-ը,University of Hawai’i at Manoa-ը և Eastern Michigan University-ը:

«Եվրո 2012»-ի մարզադաշտերի պանորամաները Google-ի կողմից

Հեղինակ Hayk գրվել է среда, 16 мая 2012 г. | 04:15

«Եվրո 2012»-ի մարզադաշտերի պանորամաները Google-Ի կողմից
Google ընկերությունը ընդառաջ գնալով «Եվրո 2012»-ին, ներկայացրել է Լեհաստանի և Ուկրաինայի այն մարզադաշտերի պանորամաները, որտեղ անցկացվելու են «Եվրո 2012»-ի խաղերը:
Այժմ բոլորը կարող են հայտնվել վիրտուալ մարզադաշտերում և դիետել մարզադաշտերի ընդհանուր տեսքը:
Այս կերպ Google-ում հայտնվել են հետևյալ մարզադաշտերի պանորամաները՝
● «Օլիմպիական» մարզադաշտ-Կիևում
● «Դոմբաս Արենա» -Դոնեցկում;
● «Մետալիստ» մարզադաշտը-Խարկովում
● «Լվով Արենա»-Լվովում;
● «Հանրապետական» մարզադաշտը-Վարշավայում
● Սպորտային համալիրը Պոզնանում;
● Սպորտային համալիրը Գդանսկում;
● Սպորտային համալիրը Վրոցլավում:

Ինչպե՞ս բեռնել Google-ում առկա ողջ ինֆորմացիան միանգամից

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 7 мая 2012 г. | 11:20

Ինչպե՞ս բեռնել Google-ում առկա ողջ ինֆորմացիան միանգամից
Եթե հաճախակի եք օգտվում Google-ի տարբեր ծառայություններից, ապա անկասկած որոշակի խնդիր կարող եք ունենալ ծառայություններում պահպանված ինֆորմացիան բեռնելու ժամանակ:
Եթե Google-ում ունեք տեղադրված տարբեր նկարներ, վիդեոներ, խաղեր և այլ ֆայլեր ու ցանկանում եք բեռնել այդ ամբողջ ինֆորմացիան, ապա այս նյութը հենց ձեր համար է:
Իհարկե, շատ երկար և տանջալից աշխատանք կլինի Google-ի յուրաքանչյուր էջ բացելը և այնտեղից ինֆորմացիայի բեռնումը: Եթե հաշվի առնենք, որ Google-ն ունի բազմաթիվ ծառայություններ (Google Docs, Google+, Buzz, Picasa և այլն), ապա կարելի է ասել, որ յուրաքանչյուր ծառայությունից ինֆորմացիայի բեռնումը գրեթե անհնար է:
Եվ ահա նման դեպքում կարելի է չհիասթափվել ու օգտագործել այս հետաքրքիր ծրագիր հավելումը, որը կոչվում է՝ GoogleTakeout:
Takeout-ը հատուկ ծրագիր-հավելում է, որը հնարավորություն է ստեղծում միանգամից միանալ Google-ի բոլոր ծառայություններին և բեռնել այնտեղ առկա ողջ ինֆորմացիան:
Ինչպես օգտագործել Takeout-ը:
Takeout-ը օգտագործելու և այնտեղ մուտք գործելու համար մեզ անհրաժեշտ կլինի Google-ի պրոֆիլի մուտքանունը և գախտնաբառը:
Բեռնում ենք ինֆորմացիան Takeout-ի միջոցով՝
Մուտք գործելուց հետո դուք կտեսնեք Google-ի բոլոր ծառայությունների ցանկը: Իսկ վերևի հատվածում կտեսնեք գործարկման 2 տաբերակ՝

1.Առանձին ծառայության ինֆորմացիան բեռնելու համար սեղմեք՝ «Выбрать службу» ենթակետը
2.Բոլոր ծառայությունների ինֆորմացիան բեռնելու համար սեղմեք՝ «Создать архив» ենթակետը

Ա. Ընտրված ծառայությունից ինֆորմացիայի բեռնում՝ 
Ընտրելով՝ «Выбрать службу» ենթակետը, մեր առջև բացվում է ծառայությունների նոր ցանկ, որտեղից կարող ենք ընտրել մեր ցանկացած ծառայությունը կամ ծառայությունները:
Ընտրելուց հետո էկրանի վրա կհայտնվի նոր հատուկ պատուհան, որտեղ տեղադրված կլինեն ընտրված ծառայությունները և նրանցում առկա ինֆորմացիան (թվային պատկերի տեսքով): Բացի այդ կարելի է սեղմել «Настройка» կոճակի վրա և ընտրել բեռնվող ֆալերի ցանկալի ֆորմատը: Ֆորմատը ընտրելուց հետո սեղմում ենք «Создать архив» և սկսվում է ինֆորմացիայի բեռնումը, որից անմիջապես հետո սեղմում ենք «Скачать» և վերջ:

Բ. Բոլոր ծառայություններում առկա ինֆորմացիայի բեռնում
Եթե ցանկանում եք բեռնել Google-ում առկա ամբողջական ինֆորմացիան ապա սեղմում ենք «Создать архив» (ինչպես պատկերված է նկարում):
Որից հետո Takeout-ը ավտոմատ կերպով կբեռնի ողջ ինֆորմացիան և գործընթացի ավարտից անմիջապես հետո կառաջանա «Скачать» կոճակ, որը սեղմելով դուք կկարողանաք ողջ ինֆորմացիան ներբեռնել համակարգիչ:
Ողջ բեռնված ինֆորմացիան կպահպանվի մեկ ընդանուր թղթապանակի մեջ:

«Google Drive»-նոր ծառայություն Google-ի կողմից

Հեղինակ Hayk գրվել է среда, 25 апреля 2012 г. | 06:49

«Google Drive»-նոր ծառայություն Google-ի կողմից
Ընդամենը մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ Google-ի նոր ծառայության՝ «Google Drive»-ի, բացումը«Google Drive»-ի յուրաքանչյուր օգտվող հոսթինգի համար ստանում է 5գբ անվճար տարածք (այսպիսով՝«Google Drive»-ն դարձավ Dropbox-ի և «Яндекес.Диск»-ի հիմնական մրցակիցը):
«Google Drive»-ը հասանելի է այս հղումով՝drive.google.com և աշխատում է բոլոր բրաուզերների միջոցով: Բացի այդ արդեն ստեղծվել են հատուկ հավելումներ Windows, Mac և Android օպ. համակարգերի համար( linux-ը բացակայում է, ինչու՞): 
Ծառայության առավելությունները՝ 
  • Հեշտ աշխատանք
  • «Smart Tagging»-ով աշխատանք
  • Մոտ 30 տարբեր տեսակի ֆորմատների ապահովում
  • Հավելյալ տարածքի գնման հնարավորություն (մինչև 16 տբ)
Ինչպես նախապես և նշվել է հոսթինգի համար տրվում է 5գբ տարածք, որը հետագայում ցանկության դեպքում կարող եք հասցնել մինչև 16տբ-ի: 20Գբ տարածքի գինը ամսեկան կազմում է 4 ամերիկյան դոլար:

«Google Blogger»-ում ավելացվել է նկարներ տեղադրելու նոր եղանակ

Հեղինակ Hayk գրվել է вторник, 10 апреля 2012 г. | 08:01

«Google Blogger»-ում ավելացվել է նկարներ տեղադրելու նոր եղանակ
Վերջերս Google-ին պատկանող բլոգերային խոշար հարթակներից մեկը՝ Blogger-ը, կատարել է մի նորամուծություն, որը թույլ է տալիս բլոգի մեջ նկարներ տեղադրել «տեսախցիկ» ֆունկցիայի միջոցով:
Նոր ֆունկցիայի միջոցով օգտվողները կարող են ավելացնել նկարներ օգտագործելով տեսախցիկը: 
Բացի այդ նաև ավեացվել նկարներ տեղադրելու մեկ այլ եղանակ, որը թույլ է տալիս բլոգ տեղադրել «Google+»-ում առկա նկարները:
«Google+»-ի նկարները օգտագործելու համար պետք է օգտագործել բլոգգերի բջջային տարբերակը՝ m.google.com/plus:

Չինական «Google»

Հեղինակ Hayk գրվել է пятница, 6 апреля 2012 г. | 05:37

Չինական «Google»
Երբևիցե մտածե՞լ եք այցելել Չինաստանի համար նախատեսված Google-ի որոնողական համակարգի գլխավոր էջը: Հավանաբար Հայաստանում կգտնվեն ընդամենը 1-2 մարդ, ովքեր այցելած կլինեն այդ էջը: 
Էջը` ի տարբերութուն Google-ի մնացած բաժինների, ունի մի արտասովոր և հետաքրքիր տեսք: Google-ն «փռված» է օվկիանոսի վրա, իսկ ներքևում պտտվում են տարբեր տեսակի ձկներ:
Երբ ցանկանում ենք որոնում կատարել, որոնման տողը սկսում է սուզվել, իսկ երբ սեղմում ենք «Հաջողակ» կոճակը, սկսվում են թափվել Գուգլի փոքրիկ կոպեկներ, գանձեր և այլն:

«Google Docs»-ում ավելացվել է նոր ֆունկցիա

Հեղինակ Hayk գրվել է среда, 4 апреля 2012 г. | 02:57

«Google Docs»-ում ավելացվել է նոր ֆունկցիա
«Google Docs» ծառայությունում ստեղծվել է փաստաթղթերը թղթապանակներում դասակարգելու հնարավորություն, առանց փաստաթղթերի ցուցակը բացելու: Պետք է միայն սեղմել փաստաթղթերի անվան մոտ գտնվող փոքրիկ պատկերը և ընտրել մեկ կամ մի քանի թղթապանակներ:
Ֆունկցիան հասանելի է ինչպես տեքստային փաստաթղթերի, աղյուսակների,  նկարների, PDF ֆայլերի, այնպես էլ մնացած բոլոր տեսակի նյութերի համար:
Վերջում միայն նշեմ, որ Google-ն «թղթապանակ» (folder) բառի փոխարեն օգտագործում ՝ «հավաքածու» (collection) բառը:

Նոր ֆունկցիա «Google Chrome»-ում՝«Multitask Mode»

Հեղինակ Hayk գրվել է понедельник, 2 апреля 2012 г. | 06:07

Նոր ֆունկցիա «Google Chrome»-ում՝«Multitask Mode»
«Multitask Mode» ռեժիմը թույլ է տալիս օգտագործել մի քանի մկնիկ միանգամից: Այս կերպ կարելի է միաժամանակ և՛ ինչ-որ խաղեր խաղալ, և՛ այլ գործողություններ կատարել:
Եթե համակարգչին միացնեք, օրինակ՝ 10 մկնիկ, ապա կարող եք վստահ լինել, որ  Google Chrome-ով կարող եք աշխատեցնել նրանցից յուրաքանչյուրը:
Ներքևում տեղադրված է փոքրիկ վիդեո, որտեղ Գլեն Մերֆին՝  Google Chrome-ի դիզայները, ներկայացնում է այս նոր ֆունկցիան: 

Եթե ցանկանում եք օգտվել այս նոր՝ Multitask Mode ֆունկցիայից  հենց հիմա, ապա սեղմեք այստեղ:

3D մաթեմատիկական գրաֆիկներ Google-ի որոնողական համակարգում

Հեղինակ Hayk գրվել է суббота, 31 марта 2012 г. | 04:17

մաթեմատիկական գրաֆիկներ
Մոտ երեք ամիս առաջ Google-ն սկսեց իր որոնողական համակարգում տեղադրել մաթեմատիկական ֆունկցիաների գրաֆիկներ, իսկ հիմա արդեն սկսել են ավելացվել նոր 3D գրաֆիկներ (WebGL):
Որոնեք Google-ում՝ sqrt(x*x+y*y)+3*cos(sqrt(x*x+y*y))+5 from -20 to 20
Եթե  համակարգիչը չի ապահովում WebGL-ը , ապա կարող եք 3D գրաֆիկի օրինակը տեսնել անիմացիոն նկարի միջոցով, որը տեղադրված է Google-ի պաշտոնական բլոգում:
Վերջում միայն տեղեկացնեմ, որ առավել հետքարքիր գրաֆիկները կարող եք նաև ուղարկել Google-ի ծրագրավորողներին պաշտոնական բլոգի միջոցով:

Ակտի՞վ եք ինտերնետում-վիճակագրութուն Google-ի կողմից

Հեղինակ Hayk գրվել է четверг, 29 марта 2012 г. | 07:05

«Google»-ն ներկայացրել է նոր ծառայություն, որտեղից կարելի է տեղեկանալ սեփական վիճակագրության մասին: Այս մասին տեղեկացնում է Google-ի պաշտոնական բլոգը
Ծառայությունը կներկայացնի յուրաքանչյուր ամսվա ընթացքում ձեր ակտիվությունը:
Օրինակ, Gmail-ի դեպքում կներկայացվի ուղարկված և ընդունված հաղորդագրությունների մասին տեղեկատվությունը և այլն:
Ներկայումս ներկայացվելու է Google-ի մի քանի ծառայության (Gmail, YouTube, Picasa և Latitude) վիճակագրությունը: Վիճակագրությունը կարող եք տեսնել հատուկ էջում, սակայն մինչ այդ պետք է միացնել այն կարգավորումների էջից (սեղմե՛ք այստեղ այցելելու համար):
Գրանցումից հետո Google-ն ամեն ամիս ձեզ կուղարկի հղում, որով դուք կծանոթանաք վիճակագրությանը:

Վիրտուալ զբոսանք Ամազոնի ավազանով

Հեղինակ Hayk գրվել է пятница, 23 марта 2012 г. | 03:04


«Վայրի անտառ»-ի օրվա կապակցությամբ՝ 21.03.12, Google-ն ներկայացրել է մի հետաքրքիր անակնկալ: Google Maps-ը կատարել է իր հերթական թարմացումը, այս անգամ անդրադառնալով Ամազոնի ավազանին և «Ռիո-Նեգրո»-ին:
Քարտեզից օգտվողները կարող են վիրտուալ կերպով շրջել Ամազոնով՝ Google Maps-ի «Street View» ֆունկցիայի միջոցով:

«Google Swiffy»- Flash SWF ֆայլերը վերափոխեք HTML5-ի

Հեղինակ Hayk գրվել է вторник, 20 марта 2012 г. | 07:49


Google-ն ստեղծել է իր նոր ծառայությունը, որը կոչվում է՝ Google — Swiffy: Ծառայությունը նախատեսված է Flash SWF ֆորմատի ֆայլերը HTML5-ի վերածելու համար: Google — Swiffy-ին ունի իր հավելումը, որը կարող ենք տեղադրել Adobe Flash ծրագրի մեջ և օգտագործել այդ ծրագրի միջոցով: 
Ներկայումս այս ծառայությունը գտնվում է փորձնական փուլում և ապահովում է SWF 8 և ActionScript 2.0-ը:
Ստեղծված ֆայլը կարող եք օգտագործել բոլոր այն բրաուզերների միջոցով, որոնք աշխատում են WebKit շարժիչով (Chrome, Moible Safari և այլն):

«Google Maps» կատարվել են նոր փոփոխություններ

Հեղինակ Hayk գրվել է пятница, 16 марта 2012 г. | 06:56


«Google Maps»-ում կատարվել են նոր փոփոխություններ, այս անգամ Google Maps-ի ծրագրաորողները անդրադարձել են Ճապոնիայում տեղի ունեցած ավերածություններին: Եթե նկատել էիք ավերածություններից հետո քարտեզում ոչ մի փոփոխություններ տեղի չէին ունեցել:
Ահա և վերջերս ծրագրավորողները ավելացրել են նոր նկարներ, որտեղ ամբողջությամբ պատկերված է ներկայիս վիճակը: Նոր նկարները արվել են արբանյակի միջոցով փետրվար ամսվա ընթացքում:
Նոր նկարները իրենց մեջ ներառում են Ճապոնիայի հյուսիս-արևելյան հատվածը:
Բոլոր նկարները արվել են բարձր որակով և օգտվողները կարող են ամբողջությամբ տեսնել անցիալ տարվա ամենամեծ աղետը:
Մարտ ամսից սկսած սա արդեն Google Maps-ի 4-րդ թարմացումն էր:
 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru