Այս ամենը, իհարկե, անհարմար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են և՛ տեսնել վիդեոն, և միաժամանակ տեղեկանալ այլ նորությունների մասին:
Այդ իսկ պատճառով ստեղծվել է մի հավելում Google Chrome-ի համար, որը ավելացնելուց հետո վիդեոն և նորությունները կարող եք դիտել միաժամանակ: Facebook Video Player – ահա և այդ հավելումը:
Հավելումը ակտիվացնելուց հետո, դուք կտեսնեք, որ երբ բացում եք ինչ-որ վիդեո, ապա այն բացվում է էջի աջ վերևի անկյունում և չի խանգարում մնացած նորությունները դիտելուն:
Բացի այդ Դուք կարող եք նաև հեշտությամբ փոխել էջը և երբ ցանկանում եք անջատել վդեոն պետք է միայն սեղմեք վիդեոյի պատուհանի վրա առկա X նշանը:
