Գլխավոր » , » Chrome 16-ի նորություններ՝ պրոֆիլներ և Cloud Print տպում

Chrome 16-ի նորություններ՝ պրոֆիլներ և Cloud Print տպում

Հեղինակ Hayk գրվել է воскресенье, 18 декабря 2011 г. | 05:30


Ինչպես գիտեք արդեն թողարկվել է  Chrome 16 բրաուզերը և այսօր կներկայացնեմ նրանում տեղ գտած փոփոխությունները:
  • Տպելու համար նախատեսված դիտումների էջը արդեն միացվել է Cloud Print տպման համակարգին: Սա նշանակում է, որ ցանկացած վեբ-էջ կարելի է տպել ինչպես PDF ֆորմատով, այնպես էլ Cloud Print-ի եղանակով:
Չնայած այն բանին, որ Cloud Print համակարգը առավել հարմարավետ է բջջային հեռախոսների և պլանշետների համար, համակարգչի վրա ևս շատ լավ է նայվում: Պրինտերների ղեկավարման էջը թույլ է տալիս տպել Google-ում առկա փաստաթղթերը այնպես, ինչպես դա տեղի է ունենում համակարգչում գտնվող փաստաթղթերի հետ:
  • Բրաուզերում այժմ առկա է  նոր ինտերֆեյս պրոֆիլների ստեղծման համար՝ Параметры > Личные параметры > Добавить пользователя (Options > Personal Stuff > Add new user): 
Նոր պրոֆիլներ պատրաստելուց հետո բրաուզերի ձախ անկյունում հայտնվում է տվյալ պրոֆիլի համար նախատեսված նշանը: Սեղմելով այդ նշանի վրա դուք կարող եք փոխել պրոֆիլը: Այս կերպ նույն համակարգչում գտնվող մեկ բրաուզերից կարող օգտվել մի քանի օգտվող և չխառնել այլ օգտվողի պահպանաված կարգավորումները:
Կարող եք ստեղծել հատուկ խաղերի համար նախատեսված պրոֆիլ և այնտեղ գրանցել Chrome Web Store-ի լավագույն խաղերը, կամ կարելի է ստեղծել աշխատանքային պրոֆիլ և այլն:
  • YouTube, Gmail և Փնտրել (Google Search) ծառայությունները ավտոմատ կերպով հայտնվում են հավելումների բաժնում «Приложения» (Apps):  Բայց նշվում է նաև, որ Փնտրել դաշտը պետք է հեռացվի կամ փոխարինվի, քանի որ այն ոչ այնքան գեղեցիկ է:
Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru