Գլխավոր » , , » Ինչպես ներբեռնել գրքեր «Google Books»-ից

Ինչպես ներբեռնել գրքեր «Google Books»-ից

Հեղինակ Hayk գրվել է вторник, 24 января 2012 г. | 08:44


Այսօր ցանկանում էի «Google Books» ծառայությունից ներբեռնել մի քանի գիրք, բայց հանկարծ նկատեցի, որ «Google Books»-ում գրքեր ներբեռնելու ֆունկցիա չկա և գրքերը նախատեսված են միայն կայքում կարդալու և սեփական գրադարանում ավելացնելու համար:
Եվ ահա սկսվեց փնտրտուքը:
Սկսեցի ուսումնասիրել «Google Books»-ը ամբողջությամբ, սակայն այդպես էլ ոչ մի ցանկալի ֆունկցիա չգտա, որը թույլ կտար գրքեր ներբեռնել: Սկսեցի այդ մասին տեղեկություններ փնտրել հենց «Google»-ում և գտա մի քանի հետքրքիր հնարքներ գրքեր ներբեռնելու համար:
Հիմա կներկայացնեմ գրքեր ներբեռնելու ամենահեշտ և հարմարավետ տարբերակը:
Պարզվում է, գոյություն ունի մի շատ օգտակար ծրագիր, որի միջոցով ընդամենը մի քանի րոպեում կարելի է ներբեռնել ցանկացած գիրք  «Google Books»-ից:
Խոսքը «Google Books Downloader» ծրագիրի մասին է, որը պետք է ներբեռնեք ներքևում նշված հղումների միջոցով: Անհրաժեշտ է միայն բենռել ծրագիրը, բացել այն և համապատասխան հատվածում տեղադրել գրքի հղումը:
Ծրագիրը ձեզ հնարավություն է տալիս ներբեռնել գիրքը ինչպես PDF, այնպես էլ JPEG և PNG ֆորմատներով:
Google Books Downloader (Windows-համար)
Download for WindowsՆերբեռնել Google books in PDF, JPEG or PNG format.Չափս: 820 KB
Տարբերակ: 1.6
Windows: 2000/XP/Vista/Seven
Download
Google Books Downloader Mac (Macintosh-ի համար)
Download for Mac OS XՆերբեռնել Google books in PNG format on a mac.Չափս: 5 MB
Տարբերակ: 1.0
Mac OS X:
Snow Leopard 10.6 or later,
Lion 10.7 or later
Download

Հավանեցի՞ք: Տեղեկացրեք ընկերներին :
0 Comments
Tweets
Comments

Отправить комментарий

 
Այլ կայքերում կամ թերթերում մեջբերում անելիս հղումը MrBlogger-ին պարտադիր Է:
Բոլոր իրավունքները պատկանում են Հայկ Գրիգորյանին:
Copyright © 2012-2013. www.Mrblogger.ru